Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՌԱԶՄԱԿԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ article 5 Ռազմական ոստիկանության կառուցվածքը և ղեկավարումը. 1. Ռազմական ոստիկանության կառուցվածքն ու անձնակազմի թվակազմը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը՝ լիազոր մարմնի ներկայացմամբ. 2. Ռազմական ոստիկանությունը բաղկացած է կենտրոնական մարմնից, կենտրոնական մարմնի ենթակայության ստորաբաժանումներից, տարածքային (ըստ կայազորների) բաժիններից և դրանց ենթակա տեղական բաժանմունքներից. 3. Ռազմական ոստիկանության ընդհանուր ղեկավարումն իրականացնում է լիազոր մարմնի ղեկավարը: Ռազմական ոստիկանության անմիջական ղեկավարումն իրականացնում է ռազմական ոստիկանության պետը, որին պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է Հայաստանի Հանրապետության Նախագահը` Հայաստանի Հանրապետության վարչապետի առաջարկությամբ: |