Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ article 73 Օպերատիվ-հետախուզական գործունեությունը և գաղտնի քննչական գործողությունները քրեակատարողական հիմնարկներում. 1. Քրեակատարողական հիմնարկներում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով իրականացվում է օպերատիվ-հետախուզական գործունեություն՝ քրեակատարողական հիմնարկների բնականոն գործունեությունն ապահովելու, քրեակատարողական հիմնարկներում նախապատրաստվող հանցագործությունները կանխելու և բացահայտելու նպատակով. 2. Քրեական վարույթի շրջանակներում քրեակատարողական հիմնարկներում կարող են իրականացվել օպերատիվ-հետախուզական միջոցառումներ և գաղտնի քննչական գործողություններ. 3. Քրեակատարողական հիմնարկներում սույն հոդվածի 1-ին և 2-րդ մասերով նախատեսված գործունեությունն իրականացնում են քրեակատարողական հիմնարկների օպերատիվ ստորաբաժանումները, ինչպես նաև իրենց իրավասության սահմաններում նման լիազորություններով օժտված այլ մարմիններ: |