Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 3
ՀՀ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ article 199 Նորմատիվ իրավական ակտերի իրավաչափությունը վիճարկելու վերաբերյալ գործերով վարչական դատարանի դատական ակտերը, դրանց բնույթը և իրավական հետևանքները. 1. Սույն գլխով նախատեսված գործերով վարչական դատարանը կայացնում է հետևյալ դատական ակտերից մեկը. 1) վիճարկվող նորմատիվ իրավական ակտը կամ դրա վիճարկվող դրույթն ավելի բարձր իրավաբանական ուժ ունեցող նորմատիվ իրավական ակտին համապատասխանող ճանաչելու մասին. 2) վիճարկվող նորմատիվ իրավական ակտը կամ դրա վիճարկվող դրույթն անվավեր ճանաչելու մասին. 3) վիճարկվող` ուժը կորցրած նորմատիվ իրավական ակտը կամ դրա վիճարկվող դրույթը ոչ իրավաչափ ճանաչելու մասին. 2. Նորմատիվ իրավական ակտն անվավեր ճանաչելու մասին վարչական դատարանի դատական ակտերը պաշտոնական հրապարակման պահից Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում պարտադիր են բոլորի համար. 3. Անվավեր ճանաչված նորմատիվ իրավական ակտն իր իրավաբանական ուժը կորցնում է այն անվավեր ճանաչելու մասին վարչական դատարանի դատական ակտի պաշտոնական հրապարակման պահից (ex nunc), բացառությամբ սույն հոդվածի 6-րդ մասով նախատեսված դեպքի. 4. Անվավեր ճանաչված նորմատիվ իրավական ակտերի վրա հիմնված` վարչական դատարանի որոշման պաշտոնական հրապարակմանը նախորդող ժամանակահատվածում ընդունված և կատարված անհատական իրավական ակտերը վերանայման ենթակա չեն, սակայն վարչական դատարանի որոշման պաշտոնական հրապարակման պահից այլևս չեն կարող կիրառվել. 5. Վարչական դատարանի որոշման պաշտոնական հրապարակումից հետո չկատարված անհատական, ներառյալ՝ դատական ակտի կատարումը անհապաղ դադարեցվում է այդ ակտն ընդունելու իրավասություն ունեցող պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի որոշմամբ` տվյալ մարմնի նախաձեռնությամբ կամ շահագրգիռ անձանց պահանջով. 6. Նորմատիվ իրավական ակտը վարչական դատարանի կողմից կարող է անվավեր ճանաչվել այդ ակտի ուժի մեջ մտնելու պահից, եթե նման որոշում չընդունելը կարող է ծանր հետևանքներ առաջացնել հանրության կամ պետության համար. 7. Ուժի մեջ մտնելու պահից (ex tunc) անվավեր ճանաչված նորմատիվ իրավական ակտի հիման վրա ընդունված կամ դրա բովանդակությունը վերարտադրող նորմատիվ իրավական այլ ակտերը նույնպես կորցնում են իրենց իրավաբանական ուժը` անվավեր ճանաչված ակտի ուժը կորցնելու հետ միաժամանակ։ |
ՀՀ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ article 199 8. Ուժի մեջ մտնելու պահից անվավեր ճանաչված նորմատիվ իրավական ակտի, ինչպես նաև դրա հիման վրա ընդունված կամ դրա բովանդակությունը վերարտադրող նորմատիվ իրավական ակտերի կիրառման վերաբերյալ անբողոքարկելի դարձած անհատական ակտերը, ներառյալ՝ նաև օրինական ուժի մեջ մտած դատական ակտերը, պետք է վերանայեն դրանք ընդունած պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինները` շահագրգիռ անձանց պահանջով, եթե ընդունվել են անվավեր ճանաչված նորմատիվ իրավական ակտերի` ուժը կորցնելուն նախորդող վերջին երկու տարվա ընթացքում` նոր հանգամանքներով համապատասխան անհատական ակտի վերանայման համար սահմանված կանոններին համապատասխան. 9. Չկատարված անհատական իրավական ակտերի նկատմամբ կիրառվում է սույն հոդվածի 5-րդ մասի կանոնը. 10. Նորմատիվ իրավական ակտն անվավեր ճանաչելու դեպքում սույն օրենսգրքի 192-րդ հոդվածի 1-ին մասում նշված անձանց նկատմամբ կիրառված` անբողոքարկելի չդարձած անհատական իրավական ակտը պետք է ճանաչվի անվավեր, իսկ գործողության կամ անգործության հետևանքները պետք է վերացվեն օրենքով սահմանված կարգով. 11. Սույն հոդվածի 10-րդ մասը տարածվում է նաև սույն օրենսգրքի 192-րդ հոդվածի 1-ին մասում նշված այն անձանց վրա, որոնք վարչական դատարանի որոշումը հրապարակելու օրվա դրությամբ դեռևս պահպանել էին նույն հարցով վարչական դատարան դիմելու իրենց իրավունքը, սակայն չէին դիմել վարչական դատարան: Տվյալ դեպքում այդ անձանց վրա չեն տարածվում սույն օրենսգրքի 80-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ և 3-րդ կետերը. 12. Վարչական դատարանը կարող է հետաձգել իր կողմից անվավեր ճանաչված նորմատիվ իրավական ակտի իրավաբանական ուժը կորցնելու ժամկետը, եթե համարում է, որ վարչական դատարանի որոշման ուժի մեջ մտնելու պահին այդ ակտի ուժը կորցնելն անխուսափելիորեն կառաջացնի իրավական կարգավորման այնպիսի բացեր, որոնք կխաթարեն այդ ակտի վերացմամբ տվյալ պահին հաստատվելիք իրավական անվտանգությունը։ Իրավաբանական ուժը կորցնելու ժամկետի հետաձգումը չի կարող գերազանցել 3 ամիսը։ |
ՀՀ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ article 199 13. Նորմատիվ իրավական ակտն անվավեր ճանաչելու մասին որոշումն օրինական ուժի մեջ մտնելու պահից վերականգնվում է այն իրավական վիճակը, որը գոյություն ուներ համապատասխանաբար վարչական դատարանի որոշման կամ այդ ակտերի ուժի մեջ մտնելուց առաջ։ |