FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 2

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀԱՆՐԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԻ ՄԱՍԻՆ

article  11.14

Փաստահավաք հանձնաժողովի անդամի վարքագծի և էթիկայի կանոնները.
1. Փաստահավաք հանձնաժողովի անդամը ցանկացած գործունեություն իրականացնելիս և բոլոր հանգամանքներում պարտավոր է՝
    1) զերծ մնալ Փաստահավաք հանձնաժողովի անկախության և անաչառության վերաբերյալ հանրության վստահությունը նվազեցնող վարքագիծ դրսևորելուց.
    2) մասնակցել Փաստահավաք հանձնաժողովի աշխատանքներին, բարեխղճորեն և լիարժեք կատարել իր պարտականությունները.
    3) դրսևորել քաղաքական զսպվածություն և չեզոքություն.
    4) թույլ չտալ շահերի բախում, բացառել ընտանեկան, հասարակական կամ այլ բնույթի հարաբերությունների՝ իր լիազորությունների իրականացման վրա որևէ ազդեցություն.
    5) ձեռնպահ մնալ Փաստահավաք հանձնաժողովի գործունեությունը և զեկույցները հրապարակայնորեն կասկածի տակ առնելուց, բացառությամբ Փաստահավաք հանձնաժողովի որոշումների և զեկույցների կապակցությամբ հատուկ կարծիք ներկայացնելու դեպքերի.
    6) իր լիազորությունները և, որպես Փաստահավաք հանձնաժողովի անդամ, իր իրավունքներն իրականացնելու կապակցությամբ իր գործունեությանը միջամտելու կամ այլ ներգործության վերաբերյալ անհապաղ հայտնել Փաստահավաք հանձնաժողովի նախագահին.
2. Սույն գլխի իմաստով՝ շահերի բախումն իրավիճակ է, երբ Փաստահավաք հանձնաժողովի անդամի մասնավոր շահերն ազդում են կամ կարող են ազդել վերջինիս՝ սույն օրենքով սահմանված լիազորությունների անաչառ և օբյեկտիվ կատարման վրա.
3. Փաստահավաք հանձնաժողովը սահմանում է Փաստահավաք հանձնաժողովի անդամի էթիկայի կանոնները: Փաստահավաք հանձնաժողովի անդամի էթիկայի կանոնները Փաստահավաք հանձնաժողովի անդամի անձնական և վարքագծային սահմանափակումներ են, որոնք նա ընդունում է գիտակցաբար և ինքնակամ՝ նպատակ ունենալով բարձր պահել Փաստահավաք հանձնաժողովի անդամի և Փաստահավաք հանձնաժողովի հեղինակությունը, ապահովել իր արդարամտության, բարեկրթության և հավասարակշռվածության հասարակական ընկալումը, նպաստել Փաստահավաք հանձնաժողովի գործունության չեզոքության և օբյեկտիվության սկզբունքների ապահովմանը.
4. Փաստահավաք հանձնաժողովի անդամի կողմից սույն հոդվածով սահմանված վարքագծի կանոնները խախտելը առաջացնում է կարգապահական պատասխանատվություն:
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀԱՆՐԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԻ ՄԱՍԻՆ

article  11.14

5. Փաստահավաք հանձնաժողովի անդամին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը քննում է Հանրային խորհուրդը՝ Փաստահավաք հանձնաժողովի նախագահի կամ առնվազն երեք անդամի միջնորդության հիման վրա.
6. Փաստահավաք հանձնաժողովի անդամին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ որոշումն ընդունվում է Հանրային խորհրդի անդամների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ.
7. Փաստահավաք հանձնաժողովի անդամին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը քննելու արդյունքում Հանրային խորհուրդը կարող է նրա նկատմամբ կիրառել կարգապահական տույժերի հետևյալ տեսակներից մեկը.
    1) նկատողություն.
    2) խիստ նկատողություն.
    3) էական կարգապահական խախտման հիմքով լիազորությունների դադարեցում.
8. Էական կարգապահական խախտում է համարվում երկու նկատողություն կամ մեկ խիստ նկատողություն ունեցող Փաստահավաք հանձնաժողովի անդամի կողմից կարգապահական խախտում կատարելը: