FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ

article  15

Վարույթի հանրայնությունը.
1. Վարույթի իրականացումը հանրային գործունեություն է, որի ընթացքում և արդյունքում ապահովվում է հանրային և մասնավոր շահերի հավասարակշռված պաշտպանությունը.
2. Արդարադատությունը, դատախազական հսկողությունը, նախաքննությունը, հետաքննությունը և հանրային այլ գործունեությունն իրականացվում են բացառապես իրավունքի շահից ելնելով` օրենքի հիման վրա ստեղծված իրավասու մարմինների կողմից.
3. Արդարադատություն իրականացնելիս կամ դատական այլ երաշխիքներ ապահովելիս դատավորը պարտավոր է լինել և երևալ անկողմնակալ.
4. Վարույթի հանրայնությունն ապահովելիս անձի իրավունքների կամ ազատությունների սահմանափակումը պետք է համաչափ լինի հակակշիռ հանրային շահերի պաշտպանության նպատակին.
5. Ֆիզիկական և իրավաբանական անձինք իրավունք ունեն սույն օրենսգրքով նախատեսված մասնակցություն ունենալու քրեական վարույթում հանրային շահերի պաշտպանությանը.
6. Սույն օրենսգրքով նախատեսված դեպքերում և կարգով ֆիզիկական և իրավաբանական անձինք, այդ թվում` տուժողը, պարտավոր են օժանդակել քրեական վարույթում հանրային շահերի պաշտպանությանը: