FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ

article  230

Անձի ճանաչումը.
1. Անձը կարող է ճանաչվել արտաքին հատկանիշներով, ֆունկցիոնալ առանձնահատկություններով կամ ձայնով.
2. Անձը ճանաչման է ներկայացվում նույն սեռի և արտաքինով իրեն հնարավորինս նման առնվազն երեք այլ անձանց հետ: Ֆունկցիոնալ առանձնահատկություններով ճանաչումն իրականացվում է ճանաչման ենթակա հատկանիշին հնարավորինս նման հատկանիշ ունեցող, նույն սեռի և արտաքինով հնարավորինս նման երեք այլ անձանց մասնակցությամբ: Ձայնով ճանաչումն իրականացվում է ճանաչվողի ձայնին հնարավորինս նման ձայն ունեցող երեք այլ անձանց մասնակցությամբ: Ճանաչման պայմանները պետք է հնարավորինս մոտ լինեն այն պայմաններին, որոնցում ճանաչողն ընկալել է ճանաչման ներկայացված անձին.
3. Եթե անձին ճանաչման ներկայացնելն անհնար է, կամ ճանաչվողի հատկանիշներն էապես փոխված լինելու հետևանքով աննպատակահարմար է, ապա ճանաչումը կարող է կատարվել համապատասխան հատկանիշներով ճանաչվողին նման առնվազն երեք այլ անձանց լուսանկարներով, տեսագրություններով, տեսաձայնագրություններով կամ ձայնագրություններով.
4. Ճանաչումն սկսելուց անմիջապես առաջ քննիչը ճանաչողի բացակայությամբ ճանաչվողին առաջարկում է այլ անձանց միջև զբաղեցնել իր ցանկացած տեղը: Այնուհետև ճանաչողին առաջարկվում է մատնացույց անել այն անձին, որին նա կարող է ճանաչել, և բացատրել, թե ինչ հատկանիշներով ճանաչեց այդ անձին.
5. Քննիչի նախաձեռնությամբ կամ ճանաչողի ցանկությամբ անձի ճանաչումը կարող է կատարվել ճանաչվողի տեսողական դիտարկումից դուրս: