Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 2
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ article 130 Միացման կարգը. 1. Ընկերության կամ մի քանի Ընկերությունների՝ մեկ այլ Ընկերության միանալու դեպքում միացող Ընկերությունները կնքում են միացման պայմանագիր՝ ստանալով Կենտրոնական բանկի խորհրդի նախնական համաձայնությունը. 2. Միացման պայմանագրի կնքման համաձայնություն ստանալու համար Ընկերությունը (Ընկերությունները) Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով սահմանված կարգով, ձևով և ժամկետներում Կենտրոնական բանկ է (են) ներկայացնում` 1) միացմանը նախնական համաձայնություն ստանալու մասին դիմումը. 2) վերակազմակերպվող Ընկերությունների կառավարման իրավասու մարմինների միացման մասին որոշումը. 3) գործարքի էական պայմանները. 4) միացման արդյունքում պահպանվող Ընկերության առաջիկա երեք տարիների գործարար ծրագիրը. 5) տեղեկություններ այն անձանց մասին, որոնցում պահպանվող Ընկերությունը և նրա հետ փոխկապակցված անձինք ձեռք են բերելու մասնակցություն: Ընդ որում, միացմանը նախնական համաձայնություն ստանալու մասին դիմումի հետ մեկտեղ պահպանվող Ընկերությունը պետք է սույն օրենքով և Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով սահմանված կարգով ներկայացնի նաև այլ անձանց մոտ օրենքով սահմանված մասնակցություն ձեռք բերելու նախնական համաձայնություն ստանալու մասին դիմում և այլ պահանջվող փաստաթղթեր. 6) տեղեկություններ այն անձանց մասին, որոնք պահպանվող Ընկերությունում ձեռք են բերելու նշանակալից մասնակցություն: Ընդ որում, միացմանը նախնական համաձայնություն ստանալու մասին դիմումի հետ մեկտեղ պահպանվող Ընկերությունը պետք է սույն օրենքով և Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով սահմանված կարգով ներկայացնի նաև իր կանոնադրական կապիտալում նշանակալից մասնակցություն ձեռք բերելու նախնական համաձայնություն ստանալու մասին նշանակալից մասնակցություն ձեռք բերող անձի և նրա հետ փոխկապակցված անձի դիմումը և այլ պահանջվող փաստաթղթեր. 7) Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով սահմանված այլ փաստաթղթեր և տեղեկություններ: |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ article 130 3. Կենտրոնական բանկի խորհուրդը սույն հոդվածի 2-րդ մասում նշված համապատասխան գործարքի էական պայմանները, անհրաժեշտ փաստաթղթերը և տեղեկություններն ստանալու պահից` 30-օրյա ժամկետում, ընդունում է սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված համաձայնություն տալու կամ չտալու մասին որոշում. 4. Կենտրոնական բանկի խորհուրդը կարող է համաձայնություն չտալ միացման պայմանագրի կնքմանը, եթե՝ 1) Ընկերության (Ընկերությունների) միացումը կամ ներկայացված փաստաթղթերը հակասում են օրենքներին կամ այլ իրավական ակտերին. 2) պահանջվող փաստաթղթերը չեն ներկայացվել պատշաճ կարգով և ձևով կամ ներկայացվել են թերի կամ դրանցում առկա են կեղծ, անարժանահավատ կամ թերի տվյալներ. 3) Կենտրոնական բանկի հիմնավորված կարծիքով միացման արդյունքում պահպանվող Ընկերության ֆինանսական վիճակն էականորեն կվտանգվի, կամ նրա կողմից կխախտվեն սույն օրենքով կամ Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով սահմանված պահանջները. 4) Կենտրոնական բանկի հիմնավորված կարծիքով միացման արդյունքում Ընկերությունը կամ Ընկերության կանոնադրական կապիտալում նշանակալից մասնակցություն ունեցող անձը կամ նրա հետ փոխկապակցված անձն ապահովագրական շուկայում ձեռք կբերի գերիշխող դիրք. 5) Կենտրոնական բանկի հիմնավորված կարծիքով միացման արդյունքում կողմերից որևէ մեկի ապահովադիրների, ապահովագրված անձանց կամ շահառուների շահերը կվտանգվեն. 6) Կենտրոնական բանկը մերժել կամ մերժում է սույն հոդվածի 2-րդ մասի 5-րդ կամ 6-րդ կետերում նշված նախնական համաձայնության տալու դիմումը. 5. Կենտրոնական բանկի նախնական համաձայնությունն ստանալու պահից` 30-օրյա ժամկետում, միացող Ընկերությունները միջնորդագրին կից Կենտրոնական բանկի խորհրդի հաստատմանն են ներկայացնում միացման պայմանագիրը և Կենտրոնական բանկի սահմանած այլ փաստաթղթեր ու տեղեկություններ: Կենտրոնական բանկի խորհուրդը հաստատում է միացման պայմանագիրն այն ստանալու պահից` 15-օրյա ժամկետում, եթե պայմանագիրը համապատասխանում է ստացված նախնական համաձայնության պայմաններին: |