Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 4
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ article 7 5. Խորհրդի նիստերը հրապարակային են և հրավիրվում են առնվազն երեք ամիսը մեկ անգամ: Հրատապ լուծում պահանջող հարցերի քննարկման նպատակով կարող են հրավիրվել արտահերթ նիստեր: Նիստերի հրավիրման և անցկացման կարգը սահմանվում է Խորհրդի աշխատակարգով: Խորհրդի նիստերն իրավազոր են, եթե այդ նիստերին մասնակցել է Խորհրդի անդամների 2/3-ից ավելին: Խորհրդի անդամները քվեարկում են կողմ կամ դեմ: Որոշումները կայացվում են բաց քվեարկությամբ, ձայների պարզ մեծամասնությամբ: Ձայների հավասարության դեպքում Խորհրդի նախագահի ձայնը որոշիչ է: Սույն հոդվածի 7-րդ մասով նախատեսված հարցերին հավանություն չտալու կամ չհաստատելու դեպքում Խորհուրդը կարող է ընդունել հարցը՝ իր համար ընդունելի տարբերակով, կամ տեսչական մարմնի ղեկավարին տալ հանձնարարականներ` հարցը լրամշակելու և կրկին քննարկման ներկայացնելու վերաբերյալ. 6. Խորհրդի անդամների առաջադրման կարգը, ինչպես նաև տեսչական մարմինների կառավարման խորհուրդների աշխատակարգի օրինակելի ձևը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը: Խորհրդի կազմը հաստատում է Հայաստանի Հանրապետության վարչապետը` Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավարի ներկայացմամբ. 7. Տեսչական մարմնի կառավարման խորհուրդը՝ 1) հաստատում է տեսչական մարմնի ղեկավարի ներկայացրած տեսչական մարմնի գործունեության և իրականացվող ստուգումների տարեկան ծրագրերը. 1.1) հավանություն է տալիս տեսչական մարմնի կողմից ներկայացվող նորմատիվ իրավական ակտերի նախագծերին. 2) հաստատում է ստուգումներին առնչվող ուղեցույցները. 3) նախաձեռնում է որակի ապահովման ստորաբաժանման հսկողական գործողությունների արդյունքում բացահայտված թերությունների վերացմանն ուղղված միջոցառումները և վերահսկում դրանց իրականացումը. 4) քննարկում է տեսչական մարմնի տարեկան պահպանման ծախսերի նախահաշիվը և հավանություն է տալիս դրան. 5) քննարկում է տեսչական մարմնի ղեկավարի կողմից հաստատման ենթակա տեսչական մարմնի տարեկան կամ եռամսյակային հաշվետվությունների նախագիծը և հավանություն տալիս դրան. 6) հաստատում է կատարողականի գնահատման ընթացակարգերը՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրության շրջանակներում. |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ article 7 6.1) հավանություն է տալիս տեսչական մարմնի հաստիքացուցակին և քաղաքացիական ծառայության պաշտոնների անձնագրերին. 6.2) հավանություն է տալիս տեսչական մարմնի ղեկավարի տեղակալի թեկնածությանը. 7) իրականացնում է օրենքով իրեն վերապահված այլ լիազորություններ. 8. Խորհրդի նիստերի արձանագրություններն ու Խորհրդի ընդունած որոշումները եռօրյա ժամկետում հրապարակվում են տեսչական մարմնի պաշտոնական կայքէջում: |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ article 7 Տեսչական մարմնի կառավարման խորհուրդը. 1. Տեսչական մարմնի կառավարմանը ներգրավված են նրա վերահսկողության ոլորտի լիազոր մարմինների ղեկավարները` կառավարման խորհրդի միջոցով։ Տեսչական մարմնի կառավարման խորհուրդը (այսուհետ` Խորհուրդ) կազմված է առնվազն ինն անդամից: Հաշվի առնելով տեսչական մարմնի գործունեության ոլորտի առանձնահատկությունները` տեսչական մարմնի կանոնադրությամբ կարող է սահմանվել Խորհրդի անդամների ավելի մեծ քանակ. 2. Խորհրդի կազմում ընդգրկվում են լիազոր մարմնի ղեկավարը, համապատասխան բնագավառի (լիազոր մարմնի բնագավառից տարբերվող) քաղաքականությունը մշակող պետական կառավարման մարմնի ղեկավարը, Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավարը կամ նրա տեղակալը, Հայաստանի Հանրապետության կառավարության տնտեսական քաղաքականությունը մշակող պետական կառավարման մարմնի ղեկավարը կամ նրա տեղակալը, արդարադատության բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության քաղաքականությունը մշակող պետական կառավարման մարմնի ղեկավարը կամ նրա տեղակալը, ֆինանսների բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության քաղաքականությունը մշակող պետական կառավարման մարմնի ղեկավարը կամ նրա տեղակալը, տեսչական մարմնի իրավասության բնագավառում քաղաքացիների կամ սպառողների շահերը ներկայացնող հասարակական կազմակերպության ներկայացուցիչը, տեսչական մարմնի իրավասության բնագավառում համապատասխան գործունեություն իրականացնող գործարար միավորումների ներկայացուցիչը և համապատասխան բնագավառների գիտական կազմակերպությունների երկու ներկայացուցիչ, որոնք չեն կարող լինել համապատասխան բնագավառի քաղաքականությունը մշակող պետական կառավարման մարմնի ենթակայությամբ գործող մարմնի կամ կազմակերպության աշխատակից: Խորհրդում տեսչական մարմինը ներկայացնում է տեսչական մարմնի ղեկավարը, իսկ նրա բացակայության դեպքում՝ համապատասխան տեղակալը, որը Խորհրդի նիստերին մասնակցում է խորհրդակցական ձայնի իրավունքով: |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ article 7 3. Խորհրդի կազմում համապատասխան ոլորտի հասարակական կազմակերպությունների և գիտական կազմակերպության ներկայացուցիչներին ներգրավելու նպատակով վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակը (այսուհետ նաև` տեսչական մարմինների գրասենյակ) իր պաշտոնական կայքէջում հրապարակում է հայտարարություն: Հայտարարության հիման վրա դիմած թեկնածուներին ներկայացվող ընդհանուր պահանջները և թեկնածուներից Խորհրդի անդամներ ընտրելու օրինակելի կարգը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը: Դիմում չներկայացնելու դեպքում վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակը (այսուհետ նաև` տեսչական մարմինների գրասենյակ) իր նախաձեռնությամբ է հրավիրում անդամների: Համապատասխան ոլորտի հասարակական կազմակերպությունները և գիտական կազմակերպության ներկայացուցիչները Խորհրդի կազմում ներգրավվում են երկու տարի ժամկետով` նույն ժամկետով երկարաձգելու հնարավորությամբ. 3.1. Խորհրդի կազմում անդամ ընտրված հասարակական կամ գիտական կազմակերպության ներկայացուցիչների անդամությունը խորհրդի առաջարկությամբ կարող է դադարել, երբ` 1) խորհրդի համապատասխան անդամն անհարգելի պատճառով առնվազն երկու անգամ անընդմեջ չի մասնակցել խորհրդի նիստերին. 2) կասեցվել կամ դադարեցվել է համապատասխան հասարակական կամ գիտական կազմակերպության գործունեությունը. 3) համապատասխան հասարակական կամ գիտական կազմակերպությունը դադարել է համապատասխանել խորհրդի անդամ ընտրվելու չափանիշներին. 4) համապատասխան կազմակերպությունը ներկայացրել է անդամությունը դադարեցնելու մասին դիմում. 4. Խորհուրդը նախագահում է համապատասխան ոլորտի քաղաքականությունը մշակող լիազոր մարմնի ղեկավարը կամ նրա տեղակալը: Այն դեպքում, երբ տեսչական մարմնի իրավասության շրջանակներում ընդգրկված են մեկից ավելի ոլորտներ, ապա Խորհուրդը ռոտացիոն կարգով կարող են նախագահել այդ ոլորտների քաղաքականությունը մշակող մարմինների ղեկավարները կամ նրանց տեղակալները` վարչապետի որոշմամբ: |