Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՄԱՆ 2006-2007 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ article 10 Ծրագրի իրականացման համար անհրաժեշտ կազմակերպական միջոցառումները. 1. Ծրագրի իրականացման համար անհրաժեշտ կազմակերպական միջոցառումներն են՝ ա) հասարակությանը և հավանական ներդրողներին «Պետական գույքի մասնավորեցման (սեփականաշնորհման) մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին, պետական գույքի մասնավորեցման մասին կառավարության համապատասխան որոշումներին և այլ նորմատիվ իրավական ակտերին ծանոթացնելու գործընթացը կազմակերպելը. բ) մասնավորեցման նշանակալի գործարքների մասին հավանական ներդրողներին տեղեկացնելու գործընթացը կազմակերպելը և նրանց հետ բանակցություններ վարելը. գ) մասնավորեցման գործընթացում ներգրավված կադրերի համար մեթոդական և գործնական ուսուցում կազմակերպելը. դ) մասնավորեցում իրականացնող լիազորված պետական կառավարման մարմնի կողմից անհրաժեշտության դեպքում մասնավորեցման և լուծարման գործընթացներում խորհրդատվական ընկերություններ ու փորձագետներ ներգրավելը. ե) մասնավորեցում իրականացնող լիազորված մարմնի հիմնարկներին և կառուցվածքային ստորաբաժանումներին տեխնիկական և ֆինանսական աջակցությունը: |