Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ article 9 Աուդիտի իրականացումը. 1. Աուդիտն իրականացվում է լիազոր մարմնի ղեկավարի հրամանի հիման վրա, որտեղ նշվում են աուդիտ իրականացնող մարմնի անվանումը, աուդիտ իրականացնող անձի (անձանց) պաշտոնը, անունը, ազգանունը, տնտեսավարող սուբյեկտի անվանումը (անունը, ազգանունը) և հասցեն, աուդիտի նպատակը, ժամանակահատվածը. 2. Աուդիտն իրականացվում է նախնական ծանուցմամբ. 3. Աուդիտն իրականացվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հաստատված այն ստուգաթերթերի հիման վրա, որտեղ ներառված են հարցեր բացառապես ՎՎՀԿԿ համակարգի վերաբերյալ. 4. Աուդիտի հաճախականությունը հիմնվում է ռիսկերի գնահատման վրա` հաշվի առնելով պարբերական հսկողական միջոցառումների արդյունքները. 5. Աուդիտն իրականացվում է առավելագույնը 15 աշխատանքային օրվա ընթացքում. 6. Լիազոր մարմինը նախանշում է աուդիտի նպատակներն ու խնդիրները և կազմում աուդիտի տարեկան ծրագիրը, ինչպես նաև այն հաստատում և հրապարակում է իր պաշտոնական էլեկտրոնային կայքում: Աուդիտի տարեկան ծրագրում նշվում են նաև այն կազմակերպությունների անվանումները, որոնք տարվա ընթացքում ենթակա են աուդիտի. 7. Աուդիտ իրականացնելիս պետական վերահսկողություն իրականացնող անձը նախապես ուսումնասիրում է նախադրյալային ծրագրերը, նախկին աուդիտի ստուգաթերթի արդյունքները (եթե առկա են), տվյալ սննդամթերքի արտադրական տեխնոլոգիական գործընթացը, ներդրված ՎՎՀԿԿ ծրագիրը, ինչպես նաև ծանոթանում է նախկինում կատարված փորձաքննությունների արդյունքներին և նմուշառման մեթոդներին: |