FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՎԻՃԱԿԱԽԱՂԵՐԻ ՄԱՍԻՆ

article  15

Լիցենզիայի գործողության կասեցումը.
1. Լիազոր մարմինը կասեցնում է լիցենզիայի գործողությունը`
    ա) եթե կազմակերպիչը խախտել է սույն օրենքի 4.1-ին և 4.3-րդ հոդվածներով, 5-րդ հոդվածի 1-ին մասի «ը», «թ», «թ1» կամ «ժ» կետերով սահմանված պահանջները.
    բ) եթե կազմակերպիչը խախտել է սույն օրենքի 6-րդ հոդվածով սահմանված պահանջները.
    գ) եթե կազմակերպիչն ունի հարկային մարմնի կողմից վերահսկվող եկամուտների գծով 10 և ավելի օր ժամկետանց պարտավորություններ, բացառությամբ սույն օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի «թ» և «թ1» կետերով սահմանված դեպքերի.
    գ1) եթե կազմակերպիչը խախտել է սույն օրենքի 5.2-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված պահանջները.
    դ) օրենքով նախատեսված այլ դեպքերում: Սույն հոդվածի 1-ին մասի «ա», «բ» և «գ» կետերի պահանջները խախտելու դեպքում լիցենզիայի գործողությունը կասեցվում է մինչև խախտման պատճառի վերացումը: Սույն հոդվածի 1-ին մասի «դ» կետի պահանջը խախտելու դեպքում լիցենզիայի գործողությունը կասեցվում է համապատասխան օրենքով սահմանված ժամկետով: Լիցենզիայի կասեցումն իրականացվում է «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված կարգով.
2. Լիցենզիայի գործողության կասեցման ժամկետի ընթացքում կազմակերպիչը չի կարող իրականացնել վիճակախաղերի կազմակերպման գործունեություն, բացառությամբ շահումների տրման գործողությունների: