Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՄԱՐՄՆԻ ՄԱՍԻՆ article 13 Հանձնաժողովի գործունեության կազմակերպման կարգը. 1. Հանձնաժողովն իր աշխատանքները կազմակերպում է հանձնաժողովի անդամներին անմիջական հաշվետու անձանց, գլխավոր քարտուղարի, գլխավոր քարտուղարի տեղակալի, հիմնական և աջակցող կառուցվածքային ստորաբաժանումների և այլ աշխատողների միջոցով. 2. Հանձնաժողովի կառուցվածքային ստորաբաժանումներն ապահովում են Սահմանադրությամբ, սույն օրենքով և այլ օրենքներով հանձնաժողովին վերապահված լիազորությունների լիարժեք ու արդյունավետ իրականացումը. 3. Հանձնաժողովի կառուցվածքը, կանոնադրությունը, կառուցվածքային ստորաբաժանումների գործառույթները, աշխատողների թիվը և հանձնաժողովի աշխատանքային գործունեության կազմակերպմանն առնչվող ներքին կանոնակարգային այլ հարցերը կարգավորվում են հանձնաժողովի որոշումներով. 4. Հանձնաժողովի աշխատողների թիվը գրավոր համաձայնեցվում է վարչապետի հետ։ |