FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔԸ

article  370

Մաքսային մարմինների միջև տեղեկատվության կանոնավոր կերպով փոխանակումը.
1. Մաքսային մարմինները կանոնավոր կերպով փոխանակում են սույն Օրենսգրքի 52-րդ հոդվածի 4-րդ կետում և 277-րդ հոդվածի 4-րդ կետի երկրորդ պարբերությունում նշված՝ ապրանքների հայտարարագրերից, մաքսային փաստաթղթերից, ապրանքների դասակարգման վերաբերյալ նախնական որոշումներից վերցված տեղեկություններ, այդ թվում՝ այդպիսի մաքսային փաստաթղթերի տեղեկությունները փոփոխող (լրացնող)՝ մաքսային մարմինների տեղեկատվական ռեսուրսներում պարունակվող և պետական գաղտնիք (պետական գաղտնիքներ) կազմող տվյալների շարքին չդասվող տեղեկություններ: Կանոնավոր կերպով տեղեկատվության փոխանակման համար տեղեկությունները սահմանվում են սույն Օրենսգրքի թիվ 2 հավելվածի ցանկի համաձայն.
2. Կանոնավոր կերպով տեղեկատվության փոխանակումն իրականացվում է էլեկտրոնային եղանակով՝ տեխնիկական այն պայմաններին համապատասխան, որոնցով սահմանվում են այդպիսի տեղեկատվության փոխանակումն իրականացնող մաքսային մարմինները, փոխանակման համար տեղեկությունների կառուցվածքն ու ձևաչափը, այդպիսի փոխանակման կանոնակարգը, ժամկետները և եղանակները: Կանոնավոր կերպով էլեկտրոնային եղանակով տեղեկատվության փոխանակման տեխնիկական պայմանները սահմանվում են մաքսային մարմինների կողմից: Մաքսային մարմինները պաշտոնապես միմյանց տեղեկացնում են մաքսային մարմինների՝ կանոնավոր կերպով տեղեկատվության պատրաստման, փոխանցման և ստացման համար պատասխանատու պաշտոնատար անձանց մասին: