FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՓՐԿԱՐԱՐ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

article  54

Հղիության, ծննդաբերության և երեխայի խնամքի համար տրվող արձակուրդը.
1. Կին ծառայողին հղիության և ծննդաբերության, ինչպես նաև երեխայի խնամքի համար տրվում է արձակուրդ՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով.
2. Հղիության և ծննդաբերության արձակուրդի ընթացքում դրամական ու նյութական բավարարումները պահպանվում են: Դրանից առաջ կամ անմիջապես հետո կին ծառայողին, իր դիմումի համաձայն, տրվում է տվյալ տարվա համար չօգտագործված հերթական տարեկան արձակուրդը: Մինչև երեխայի երկու տարին լրանալը, կին ծառայողին իր ցանկությամբ տրվում է արձակուրդ: Այդ ժամկետում կին ծառայողին տրվում է երեխայի խնամքի համար նախատեսված նպաստ՝ կառավարության սահմանած չափով և կարգով.
3. Կին ծառայողի դիմումի հիման վրա, երեխայի երկու տարեկան դառնալուց հետո, նրան տրվում է լրացուցիչ անվճար արձակուրդ՝ մինչև երեխայի երեք տարեկան դառնալը, որը նա կարող է օգտագործել լրիվ կամ մաս-մաս.
4. Հղիության և ծննդաբերության, ինչպես նաև երեխայի խնամքի համար արձակուրդի ժամկետը հաշվարկվում է կին ծառայողի անընդհատ ծառայության ստաժում՝ պաշտոնային դրույքաչափը սահմանելու, երկարամյա ծառայության համար հավելավճար վճարելու, միանվագ դրամական պարգևատրման, կենսաթոշակ հաշվարկելու և փրկարարական ծառայության կոչում շնորհելու համար: Երեխայի խնամքի համար տրված արձակուրդի ընթացքում կին ծառայողի ծառայության տեղն ու պաշտոնը պահպանվում են.
5. Հղիության և ծննդաբերության տարում կին ծառայողին հերթական արձակուրդ տրվում է ընթացիկ տարվա արձակուրդի տևողությամբ, երեխայի խնամքի համար արձակուրդն ավարտվելու տարում՝ ավարտվելու օրվանից համամասնաբար՝ մինչև օրացուցային տարվա ավարտը, ծառայության յուրաքանչյուր լրիվ ամսվա դիմաց՝ երկու և կես օր հաշվարկով: