Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ article 51 Բարձրագույն դասային աստիճաններ շնորհելու վերաբերյալ միջնորդությամբ դիմելը. 1. Ազգային ժողովի նախագահը բարձրագույն դասային աստիճաններ շնորհելու վերաբերյալ միջնորդությամբ դիմում է սեփական նախաձեռնությամբ և Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի առաջարկությամբ. 2. Սահմանադրական դատարանի նախագահը բարձրագույն դասային աստիճաններ շնորհելու միջնորդությամբ դիմում է սեփական նախաձեռնությամբ և Սահմանադրական դատարանի աշխատակազմի ղեկավարի առաջարկությամբ. 3. Բարձրագույն դատական խորհրդի նախագահը բարձրագույն դասային աստիճաններ շնորհելու վերաբերյալ միջնորդությամբ դիմում է սեփական նախաձեռնությամբ և դատական դեպարտամենտի ղեկավարի առաջարկությամբ. 4. Վարչապետը բարձրագույն դասային աստիճաններ շնորհելու վերաբերյալ միջնորդությամբ դիմում է սեփական նախաձեռնությամբ և Սահմանադրությամբ նախատեսված մարմինների ղեկավարների առաջարկությունների հիման վրա. 5. Կառավարությանը և վարչապետին ենթակա մարմինների, ինչպես նաև Սահմանադրությամբ նախատեսված այլ մարմինների ղեկավարներն առաջարկությունը ներկայացնում են անմիջականորեն, իսկ նախարարություններին ենթակա մարմինների ղեկավարները՝ համապատասխան նախարարի միջոցով. 6. Բարձրագույն դասային աստիճաններ շնորհելու վերաբերյալ միջնորդությունը ներկայացվում է գրավոր. 7. Միջնորդությանը կցվում են` 1) բարձրագույն դասային աստիճանի շնորհման հիմնավորումը. 2) բարձրագույն դասային աստիճանի շնորհմանը ներկայացված անձի կենսագրությունը. 3) բարձրագույն դասային աստիճան շնորհելու վերաբերյալ Հանրապետության նախագահի հրամանագրի նախագիծը. 8. Բարձրագույն դասային աստիճան շնորհելու վերաբերյալ առաջարկությունը ներկայացվում է գրավոր, որին կցվում են սույն հոդվածի 7-րդ մասով նախատեսված փաստաթղթերը, բացառությամբ սույն հոդվածի 7-րդ մասի 3-րդ կետի. 9. Սույն օրենքի պահանջներին չհամապատասխանող առաջարկությունները մեկշաբաթյա ժամկետում վերադարձվում են առաջարկություն ներկայացրած մարմին կամ անձին՝ մատնանշելով համապատասխան թերությունները. 10. Համապատասխան մարմինը կամ անձը մատնանշված թերությունները վերացնելուց հետո կարող է ներկայացնել նոր առաջարկություն: |