Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄՐՑԱԿՑՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ article 6 Տնտեսական գործունեության համակարգումը. 1. Տնտեսական գործունեության համակարգում է համարվում տնտեսավարող սուբյեկտների գործողությունների համաձայնեցումն այն ֆիզիկական անձի, տնտեսավարող սուբյեկտի կամ պետական մարմնի կամ դրանց պաշտոնատար անձի կողմից, որն այդ տնտեսավարող սուբյեկտներից ոչ մեկի հետ չի ընդգրկվում անձանց խմբում և գործունեություն չի իրականացնում այն ապրանքային շուկայում, որում իրականացվում է տնտեսավարող սուբյեկտների գործողությունների համաձայնեցումը. 2. Արգելվում է տնտեսական գործունեության այնպիսի համակարգումը, որը հանգեցնում է և (կամ) կարող է հանգեցնել` 1) գների (սակագների), զեղչերի, հավելումների (հավելավճարների), հավելագների կիրառմանը կամ պահպանմանը. 2) աճուրդների, սակարկությունների, գնումների կամ մրցույթների ժամանակ գների բարձրացմանը, իջեցմանը կամ պահպանմանը. 3) ապրանքային շուկայի բաժանմանը՝ ըստ տարածքային սկզբունքի, ապրանքների իրացման կամ ձեռքբերման ծավալի, իրացվող ապրանքների տեսականու կամ վաճառողների կամ գնորդների կամ պատվիրատուների կազմի. 4) ապրանքների արտադրության կրճատմանը կամ դադարեցմանը. 5) կոնկրետ վաճառողների կամ գնորդների կամ պատվիրատուների հետ պայմանագրեր կնքելուց հրաժարվելուն. 6) ապրանքի վերավաճառքի գնի սահմանմանը, բացառությամբ այն դեպքի, երբ վաճառողը գնորդի համար սահմանում է ապրանքի վերավաճառքի առավելագույն գինը. 7) գնորդի` այն տնտեսավարող սուբյեկտի ապրանքը չվաճառելու պարտավորությանը, որը վաճառողի մրցակիցն է։ Այդպիսի արգելքը չի տարածվում գնորդի կողմից՝ ապրանքային նշան կամ վաճառողի կամ արտադրողի անհատականացման այլ միջոց կրող ապրանքի վաճառքը կազմակերպելու վերաբերյալ համաձայնության կնքման վրա. 8) այլ եղանակներով մրցակցության կանխմանը, սահմանափակմանը կամ արգելմանը: |