Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 2
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՀ ՋՐԻ ԱԶԳԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ article 11 Հայաստանի Հանրապետության ջրային համակարգերի դասակարգումը. 1. Ջրի ազգային ծրագրով սահմանված պետական նշանակության ջրային համակարգերը պետական սեփականություն են և ենթակա չեն մասնավորեցման: Ջրային համակարգերը դասակարգվում են` ելնելով դրանց` 1) ռազմավարական նշանակությունից. 2) սոցիալ-տնտեսական կարևորությունից. 3) բնապահպանական նշանակությունից. 4) խափանման ռիսկի և հնարավոր վթարի ազդեցության գնահատման աստիճանից. 2. Ջրային համակարգերի համար սահմանվում են պետական հատուկ նշանակության, պետական նշանակության առաջին, պետական նշանակության երկրորդ, ինչպես նաև երրորդ, չորրորդ և հինգերորդ կարգերը. 3. Պետական հատուկ նշանակության ջրային համակարգը Հայաստանի Հանրապետության համար ռազմավարական նշանակություն ունեցող հիդրոտեխնիկական կառուցվածքների համալիր է, որի վթարը կամ խափանումը կարող է հանգեցնել բազմաթիվ մարդկային զոհերի և (կամ) էկոլոգիական աղետների և (կամ) երկրի տնտեսությանը պատճառել առանձնապես խոշոր չափերի հասնող վնասներ և (կամ) առաջացնել անդրսահմանային ազդեցություն. 4. Պետական նշանակության առաջին կարգի ջրային համակարգը Հայաստանի Հանրապետության համար կարևոր նշանակություն ունեցող հիդրոտեխնիկական կառուցվածքների համալիր է, որի վթարը կամ խափանումը կարող է հանգեցնել մարդկային զոհերի և (կամ) պատճառ հանդիսանալ շրջակա միջավայրում էկոլոգիական արտակարգ իրավիճակների առաջացման համար և (կամ) երկրի տնտեսությանը պատճառել խոշոր չափերի հասնող վնասներ. 5. Պետական նշանակության երկրորդ կարգի ջրային համակարգը հիդրոտեխնիկական կառուցվածքների համալիր է, որի վթարը կամ խափանումը կարող է պատճառ հանդիսանալ շրջակա միջավայրի կայուն զարգացման խախտման համար և (կամ) երկրի տնտեսությանը պատճառել զգալի չափերի հասնող վնասներ. 6. Երրորդ կարգի ջրային համակարգը հիդրոտեխնիկական կառուցվածքների համալիր է, որի վթարը կամ խափանումը կարող է պատճառ հանդիսանալ շրջակա միջավայրի ժամանակավոր աղտոտման համար և (կամ) երկրի տնտեսությանը պատճառել միջին չափերի հասնող վնասներ: |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՀ ՋՐԻ ԱԶԳԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ article 11 7. Չորրորդ կարգի ջրային համակարգը հիդրոտեխնիկական կառուցվածքների համալիր է, որի վթարը կամ խափանումը չի կարող պատճառ հանդիսանալ շրջակա միջավայրի աղտոտման համար և (կամ) երկրի տնտեսությանը պատճառել փոքր չափի վնասներ, որոնք հնարավոր կլինի կարճ ժամանակում վերականգնել համակարգն օգտագործողի ուժերով. 8. Հինգերորդ կարգի ջրային համակարգը տեղական նշանակության հիդրոտեխնիկական կառուցվածքների համալիր է, որի շահագործումը և(կամ) օգտագործումը անվտանգ է. 9. Սույն հոդվածի իմաստով տեղական նշանակության հիդրոտեխնիկական կառուցվածքների համալիր համարվում է մեկ համայնքի նշանակության ջրային համակարգը. 10. Սույն հոդվածի իմաստով վնասի փոքր չափ է համարվում օրենքով սահմանված նվազագույն աշխատավարձի հազարապատիկը չգերազանցող գումարը, միջին չափ է համարվում սահմանված նվազագույն աշխատավարձի հազարապատիկից մինչև հինգհազարապատիկը չգերազանցող գումարը, զգալի չափ է համարվում սահմանված նվազագույն աշխատավարձի հինգհազարապատիկից մինչև քսանհազարապատիկը չգերազանցող գումարը, խոշոր չափ է համարվում սահմանված նվազագույն աշխատավարձի քսանհինգհազարապատիկից մինչև հարյուրհազարապատիկը չգերազանցող գումարը, առանձնապես խոշոր չափ է համարվում սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրհազարապատիկը գերազանցող գումարը: |