FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 2

ՀՀ ՕՐԵՆՔԸ ԿՐԻՊՏՈԱԿՏԻՎՆԵՐԻ ՄԱՍԻՆ

article  90

Ղեկավարների քաղաքացիական պատասխանատվությունը.
1. Թողարկողների, կրիպտոակտիվների հրապարակային առաջարկ իրականացնող՝ թողարկողից տարբեր այլ անձանց, կրիպտոակտիվների՝ առևտրային հարթակում առևտրին թույլտվություն հայցող անձանց (սույն հոդվածի իմաստով այսուհետ՝ թողարկող) ղեկավարները պարտավոր են իրենց իրավունքներն ու պաշտոնեական պարտականություններն իրականացնելիս գործել բարեխղճորեն և բավարար ուշադրությամբ, որոնք պետք է ցուցաբերվեն համարժեք պաշտոն զբաղեցնող անձի կողմից համարժեք հանգամանքներում սեփական գործը ղեկավարելիս, ինչպես նաև այնպիսի որոշումներ կայացնել, որոնք իրենց կարծիքով բխում են կրիպտոակտիվ թողարկողի և կրիպտոակտիվներ ձեռք բերողների շահերից.
2. Թողարկողների ղեկավարները քվեարկելով (եթե այդ մարմինը որոշումներ է ընդունում քվեարկությամբ) որևէ որոշման կողմ՝ ի խախտումն սույն հոդվածի 1-ին մասով սահմանված պարտականությունների, որոշում կայացնելով կամ գրավոր խորհուրդ տալով՝ ի խախտումն սույն հոդվածի 1-ին մասով սահմանված պարտականությունների, համապարտ պատասխանատվություն են կրում (նման որոշման օգտին քվեարկած կամ նման որոշում կայացրած կամ խորհուրդ տված այլ անձանց հետ) թողարկողին այդ որոշմամբ կամ խորհրդով պատճառած վնասների համար, բացառությամբ սույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված դեպքերի.
3. Սույն հոդվածի 2-րդ մասում նշված ղեկավար անձը (սույն մասում այսուհետ՝ պատասխանատու անձ) ազատվում է նույն մասով սահմանված պատասխանատվությունից, եթե՝
    1) պատասխանատու անձը (բացառությամբ որոշումը միանձնյա կայացրած անձի՝ իր որոշման մասով, և խորհրդատուի՝ իր տված խորհրդի մասով)՝
    ա. իր պաշտոնեական պարտականությունների շրջանակում հրաժարվել է տվյալ որոշման պահանջների կատարումից,
    բ. որոշման ընդունման օրվան հաջորդող երեք օրվա ընթացքում այդ մասին գրավոր տեղեկացրել է Կենտրոնական բանկին ու թողարկողի խորհրդի կամ նման այլ մարմնի անդամներին՝ հայտարարելով, որ պատասխանատվություն չի ստանձնում որոշման կամ դրա համապատասխան մասի հետևանքների համար.
    2) ապացուցում է, որ նման որոշումը կամ խորհուրդը պարտադրված է օրենքով կամ իրավական այլ ակտերով.
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԿՐԻՊՏՈԱԿՏԻՎՆԵՐԻ ՄԱՍԻՆ

article  90

3) ապացուցում է, որ որոշմանը կողմ քվեարկելիս, որոշումը կայացնելիս, խորհուրդ տալիս կամ իր պաշտոնեական այլ պարտականությունները կատարելիս չի իմացել, որ այն կարող էր վնաս պատճառել, և հիմնվել է այնպիսի տեղեկատվության, մասնագիտական կարծիքի, հաշվետվությունների կամ ձեռնարկների կամ փաստաթղթերի վրա, որոնք պատրաստվել կամ առաջարկվել են՝
    ա. թողարկողի մեկ կամ ավելի պաշտոնատար անձանց կամ աշխատակիցների կողմից` իրենց պաշտոնեական պարտականությունների շրջանակում,
    բ. թողարկողի աշխատակցի կամ պայմանագրով ծառայություններ մատուցող իրավախորհրդատուի, հաշվապահի, աուդիտորի, ֆինանսական հարցերով խորհրդատուի կամ այլ մասնագիտական կարծիք տալու իրավունք ունեցող անձի կողմից, բացառությամբ սույն հոդվածի 4-րդ մասով նախատեսված դեպքերի.
4. Պատասխանատու անձը սույն հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետի հիմքով պատասխանատվությունից չի ազատվում, եթե ապացուցվի, որ՝
    1) նա տեղյակ էր սույն հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով նախատեսված փաստաթղթերում տեղ գտած այնպիսի սխալի կամ անբարեխղճության մասին, որի հետևանքով առաջացել է վնասը.
    2) նրա պաշտոնն ու տվյալ առարկայի իմացությունը թույլ էին տալիս ողջամիտ ուսումնասիրությամբ բացահայտել սխալը կամ անբարեխղճությունը կամ վնասի անխուսափելիությունը, և նա բարեխիղճ ուսումնասիրություն չի իրականացրել: