FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ

article  71

Քրեակատարողական հիմնարկների ներքին կանոնակարգը.
1. Քրեակատարողական հիմնարկներում սահմանվում է ներքին կանոնակարգ, որը նախատեսում է դատապարտյալին քրեակատարողական հիմնարկ ընդունելու կարգը, դատապարտյալի վարքագծի կանոնները, դատապարտյալին արգելված առարկաների և իրերի ցանկը, արգելված առարկաներն առգրավելու, դատապարտյալի և քրեակատարողական հիմնարկում նրա խցի կամ կացարանի խուզարկություն, ինչպես նաև նրա իրերի զննություն կատարելու, տեսակցության, նամակագրության, հանձնուքներն ու ծանրոցները դատապարտյալին փոխանցելու, հեռախոսակապից, այդ թվում՝ տեսազանգից օգտվելու կարգը, օրվա կարգացուցակը և սույն օրենսգրքից, ինչպես նաև իրավական այլ ակտերից բխող այլ հարցեր.
2. Ինքնասպանության, ինքնավնասման կամ ռիսկային այլ խմբին դասվող դատապարտյալների համար ներքին կանոնակարգով կարող են նախատեսվել լրացուցիչ արգելված իրեր և առարկաներ.
3. Քրեակատարողական հիմնարկի վարչակազմը պարտավոր է դատապարտյալին հասկանալի լեզվով տեղեկացնել քրեակատարողական հիմնարկների ներքին կանոնակարգի մասին քրեակատարողական հիմնարկի կարանտինային բաժանմունքում՝ նրանից ստորագրություն վերցնելով.
4. Դատապարտյալին հնարավորություն է տրվում իր ցանկությամբ լրացուցիչ տեղեկություն ստանալու քրեակատարողական հիմնարկների ներքին կանոնակարգի մասին։ Քրեակատարողական հիմնարկների ներքին կանոնակարգն ամբողջությամբ կամ քաղվածքներով փակցվում է քրեակատարողական հիմնարկի՝ բոլորի համար տեսանելի վայրերում.
5. Քրեակատարողական հիմնարկների ներքին կանոնակարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը։