FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ԸՆԴԵՐՔԻ ՄԱՍԻՆ ՀՀ ՕՐԵՆՍԳԻՐՔ

article  60.2

Ընդերքօգտագործման թափոնների կառավարումը և վերամշակումը.
1. Ընդերքօգտագործման թափոնների կառավարումն իրականացվում է ընդերքօգտագործողների կողմից և նրանց միջոցներով՝ ընդերքօգտագործման թափոնների կառավարման պլանին համապատասխան.
2. Ընդերքօգտագործման թափոնների վերամշակումն իրականացվում է այն ընդերքօգտագործողների կողմից, որոնք ցանկանում են վերամշակել ընդերքօգտագործման թափոններ և այդ նպատակով սույն օրենսգրքի 5-րդ գլխով սահմանված կարգով ներկայացրել են համապատասխան դիմում.
3. Ընդերքօգտագործման թափոնների վերամշակումն իրականացվում է ընդերքօգտագործողների միջոցներով՝ ընդերքօգտագործման թափոնների վերամշակման պլանին համապատասխան.
4. Ընդերքօգտագործման թափոնների վերամշակման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը.
5. Այն ընդերքօգտագործողները, որոնք վերամշակում են ընդերքօգտագործման թափոններ, իրականացնում են միայն ընդերքօգտագործման թափոնների վերամշակման պլանով նախատեսված միջոցառումներ: