Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԳՐԱԴԱՐԱՆՆԵՐԻ ԵՎ ԳՐԱԴԱՐԱՆԱՅԻՆ ԳՈՐԾԻ ՄԱՍԻՆ article 13 Գրադարանային գործի ոլորտում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական մարմնի լիազորությունները. 1. Լիազորված պետական մարմինը` 1) ապահովում է ոլորտի զարգացման պետական քաղաքականությունը. 2) սահմանում է գրադարանային փաստաթղթերի հաշվառման, պահպանման, վերականգնման ու ամրակայման (կոնսերվացման) կարգը. 3) հաստատում է գրադարանների հավաքածուների հաշվառման գլխավոր մատյանի վարման կարգը. 4) սահմանում է գրադարանային տեղեկատվական շտեմարանում գրադարանների հավաքածուների ընդգրկման կարգը. 5) ապահովում է արտակարգ իրավիճակներում գրադարանային հավաքածուի տարահանումը, ամբողջականությունը և անվտանգությունը. 6) ընդունում է որոշում պետական գրադարանի գործող հավաքածուի կազմից նյութական կրիչների օտարման կամ պահպանության տեղի փոփոխման վերաբերյալ. 7) վերահսկում է պետական գրադարանային հավաքածուի պահպանությունը և օգտագործումը. 8) ապահովում է գրադարանների գործունեության վերաբերյալ վարչական վիճակագրական տվյալների մասնագիտական վերլուծությունը, ամփոփումը և հրատարակումը. 9) աջակցում է սոցիալապես առավել խոցելի խմբերի (երեխաների, հաշմանդամություն ունեցող անձանց, կենսաթոշակային տարիքի մարդկանց, փախստականների, անաշխատունակների, գյուղական` հեռավոր և սահմանամերձ բնակավայրերի բնակչության) գրադարանային սպասարկման զարգացմանը. 10) աջակցում է գրադարանային կադրերի վերապատրաստման, որակավորման բարձրացման համակարգի զարգացման ծրագրերի մշակմանը և դրանց իրականացմանը. 11) սահմանում է գրադարանային աշխատողների մասնագիտական որակավորման չափանիշները. 12) սահմանում է հանրային գրադարանների կողմից մատուցվող ծառայությունների ցանկը. 13) սահմանում է Հայաստանի ազգային գրադարանի կողմից միջգրադարանային գրքափոխանակության հավաքածուի ձևավորման և օգտագործման կարգը. 14) ապահովում է արտերկրի գրադարաններում հայկական գրավոր հուշարձանների հաշվառման, ուսումնասիրման աշխատանքները և հայագիտական հավաքածուի համալրումը՝ այդ երկրի օրենսդրության, միջազգային իրավունքի սկզբունքների և նորմերի շրջանակում. 15) սահմանում է գրադարանային աշխատողների պաշտոնների անվանացանկը և դրանց օրինակելի նկարագիրը. 16) հաստատում է հանրային գրադարանների աշխատողների ատեստավորման, ինչպես նաև ատեստավորող հանձնաժողովի ձևավորման կարգը․ |