Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ԴԱՏԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԸ article 60 Դատավորի անձնական գործը. 1. Դատական դեպարտամենտը յուրաքանչյուր դատավորի վերաբերյալ կազմում և վարում է անձնական գործ. 2. Դատավորի անձնական գործը պետք է պարունակի հետևյալ տեղեկությունները. 1) տեղեկություններ` դատավորի անվան, ազգանվան, ծննդյան տարեթվի, մշտական բնակության վայրի, կրթության և օտար լեզուների իմացության մասին, 2) դատավորի նշանակման մասին ակտի պատճենը կամ Բարձրագույն դատական խորհրդի նախագահի հայտարարությունը՝ իրավունքի ուժով դատավորի նշանակված լինելու մասին, դատավորի ստորագրած երդման տեքստը. 3) տեղեկություններ` Արդարադատության ակադեմիայում ուսանելու ընթացքում առաջադիմության և դատարանում փորձաշրջանի ընթացքի վերաբերյալ. 4) տեղեկություններ` դատավորի պաշտոնում աշխատելու ժամանակ դատավորի անցած վերապատրաստման դասընթացների և ժամաքանակի վերաբերյալ. 5) դատավորի նկատմամբ կարգապահական և լիազորությունների դադարեցման վարույթ հարուցելու, վարույթը կարճելու, դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու կամ լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ միջնորդությունը մերժելու, դատավորին պատասխանատվության ենթարկելու, դատավորի լիազորությունները դադարեցնելու կամ դադարելու վերաբերյալ փաստաթղթերի պատճենները. 6) դատավորի գործունեության գնահատման արդյունքների վերաբերյալ որոշումները և դրանց նախագծերի վերաբերյալ դատավորի նկատառումները. 3. Բարձրագույն դատական խորհուրդը կարող է սահմանել անձնական գործում ներառվող այլ տեղեկություններ, որոնք անհրաժեշտ են Բարձրագույն դատական խորհրդի լիազորություններն արդյունավետ իրականացնելու համար. 4. Սույն հոդվածի 2-րդ մասի 3-6-րդ կետերում և 3-րդ մասում նշված, ինչպես նաև դատավորի մշտական բնակության վայրի վերաբերյալ տեղեկությունները հրապարակման ենթակա չեն, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի: Դատավորից բացի, իրենց լիազորություններն իրականացնելիս նրա անձնական գործին իրավունք ունեն ծանոթանալու Հանրապետության նախագահը, դատավորի նկատմամբ վարույթ հարուցելու իրավասություն ունեցող մարմինը և Բարձրագույն դատական խորհուրդը: |