Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ article 453 Քրեական վարույթն սկսելու մասին որոշումը. 1. Քրեական վարույթն սկսելու մասին որոշման մեջ նշվում են՝ 1) տուժողի անունը, ազգանունը և բնակության կամ հաշվառման վայրը. 2) մեղադրյալի անունը, ազգանունը և բնակության կամ հաշվառման վայրը. 3) մեղադրանքի փաստական նկարագրությունը. 4) ենթադրյալ հանցանքի իրավական գնահատականը. 5) տուժողի ներկայացրած նյութերը. 6) նախնական դատալսումների տարին, ամիսը, օրը և ժամը. 7) քրեական հայցին կցված նյութերին ծանոթանալու մեղադրյալի իրավունքը. 2. Քրեական վարույթն սկսելու մասին որոշում կայացնելու պահից այն անձը, որի դեմ քրեական հայց է ներկայացվել, ստանում է մեղադրյալի կարգավիճակ, իսկ այն անձը, որը քրեական հայց է ներկայացրել, ճանաչվում է տուժող. 3. Որոշման պատճենը երկօրյա ժամկետում ուղարկվում է տուժողին և մեղադրյալին: Նույն ժամկետում մեղադրյալին ուղարկվում է նաև քրեական հայցի պատճենը. 4. Եթե քրեական վարույթ սկսելու մասին որոշում կայացնելուց հետո պարզվել է, որ մասնավոր մեղադրանքով մեղադրյալի նկատմամբ նույն արարքի համար քրեական հետապնդում է հարուցվել նաև հանրային կարգով, ապա մասնավոր մեղադրանքով վարույթը կարճվում է, իսկ վարույթի նյութերը փոխանցվում են վարույթն իրականացնող մարմին: |