FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

article  127

Ապահովագրական պորտֆելի փոխանցման մասին ապահովադիրներին ծանուցումը.
1. Ապահովագրական պորտֆելի փոխանցման Կենտրոնական բանկի թույլտվությունն ստանալու պահից` հնգօրյա ժամկետում, ստանձնող Ընկերությունը պարտավոր է այդ մասին հայտարարություն հրապարակել Հայաստանի Հանրապետությունում առնվազն 2000 տպաքանակով հրատարակվող մամուլում, Հայաստանի Հանրապետության տարածքում հասանելի էլեկտրոնային զանգվածային լրատվության միջոցներով, իր ինտերնետային տնային էջում, ինչպես նաև օրենքով սահմանված կարգով ծանուցում ուղարկել ապահովադիրներին.
2. Հայտարարության և ծանուցման մեջ պետք է նշվեն ապահովագրության պայմանագիրը լուծելու` ապահովադրի իրավունքի և այդ իրավունքի իրականացման պայմանների, ժամկետների և կարգի մասին տեղեկություններ.
3. Ապահովագրական պայմանագիրը լուծելու` ապահովադրի իրավունքի իրականացման ժամկետը չի կարող 30 օրից պակաս լինել: