FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՕՐԵՆՔԸ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ

article  21

Պետական մարմնի, ենթակա պետական մարմնի կառուցվածքային փոփոխությունը.
1. Պետական մարմնի կառուցվածքային փոփոխությունն իրականացվում է կառուցվածքային ստորաբաժանումների ստեղծման, միաձուլման, միացման, առանձնացման, բաժանման, վերակազմավորման կամ կառուցվածքային ստորաբաժանման գործունեության դադարեցման եղանակներով.
2. Կառուցվածքային փոփոխություն իրականացվում է համապատասխանաբար պետական մարմնի կանոնադրության փոփոխությամբ պայմանավորված գործառույթների փոփոխության, ինչպես նաև պետական մարմնի հաստիքների առավելագույն քանակի կրճատման և (կամ) կառուցվածքային ստորաբաժանումների թվաքանակի կրճատման դեպքերում.
3. Կառուցվածքային փոփոխություն կարող է իրականացվել նաև աշխատանքների փորձարարական կազմակերպման համար: Աշխատանքների փորձարարական կազմակերպման համար կառուցվածքային ստորաբաժանման կարգավիճակի համար աշխատանքների փորձարարական կազմակերպման ծրագրով կարող են նախատեսվել կառուցվածքի՝ սույն օրենքով սահմանված չափանիշներից տարբերվող այլ չափանիշներ.
4. Պետական մարմնի, ինչպես նաև կառուցվածքային ստորաբաժանման կամ գրասենյակի անվանումներն առանց կառուցվածքային փոփոխություն իրականացնելու կարող են փոփոխվել, որն աշխատանքային հարաբերությունների դադարման հիմք չէ.
5. Ենթակա պետական մարմնի, մարզպետի աշխատակազմի կառուցվածքային փոփոխությունն իրականացվում է սույն հոդվածի 1-4-րդ մասերով սահմանված կարգով.
6. Վերադաս մարմնի փոփոխության դեպքում աշխատանքային հարաբերությունները չեն դադարում, բացառությամբ հանրային պաշտոններ զբաղեցնող պաշտոնատար անձանց.
7. Գրասենյակի կառուցվածքային փոփոխությունը և անվանափոխությունն իրականացվում են սույն հոդվածի 1-4-րդ մասերով սահմանված կարգով: