FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 2

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՆՅՈՒԹԱԿԱՆ ՊԱՀՈՒՍՏԻ ՄԱՍԻՆ

article  6

Նյութական պահուստի նյութական արժեքների անվանացանկը և դրանց կուտակման նորմերը, ծավալներն ու ժամկետները.
1. Պետական պահուստի նյութական արժեքների անվանացանկը, ծավալը, կուտակման նորմերը և ամբարման ժամկետները, ինչպես նաև այդ անվանացանկի և նորմերի մշակման և հաշվառման կարգը սահմանում է Կառավարությունը.
2. Պետական պահուստում նյութական արժեքների կուտակման ամենամյա ծավալը պլանավորվում է պետական գնումների կազմում՝ այդ նպատակով ընթացիկ տարվա պետական բյուջեով նախատեսված միջոցների շրջանակներում.
3. Ռազմավարական պաշարների պահուստի անվանացանկը ներառում է ներմուծվող ավտոմոբիլային բենզինի, դիզելային վառելիքի, պարենային ցորենի, շաքարավազի, բուսական յուղի և դրանց արտադրության համար անհրաժեշտ ներմուծվող հումքի չնվազող պաշարները, որոնց կուտակման ժամանակացույցը և հաշվառման կարգը սահմանում է Կառավարությունը: Ռազմավարական պաշարների պահուստում ներառվող դեղերի և բժշկական նշանակության գույքի անվանացանկը, կուտակման նորմերը և ժամանակացույցը սահմանում է Կառավարությունը.
4. Ռազմավարական պաշարների պահուստի յուրաքանչյուր անվանման կուտակման ծավալները սահմանվում են այդ ապրանքները ներմուծող բոլոր կազմակերպությունների համար՝ նախորդ տարում այդ կազմակերպությունների կողմից Հայաստանի Հանրապետություն ներմուծված համապատասխան ապրանքի կամ նյութի ծավալի 10 տոկոսի չափով, և յուրաքանչյուր տարի վերահաշվարկվում են մինչև ապրիլի 10-ը՝ մաքսային վերադաս մարմնից մինչև մարտի 15-ը լիազոր մարմնին տրամադրված յուրաքանչյուր կազմակերպության նախորդ տարվա ներմուծման տվյալների հիման վրա: Նշված տեղեկությունների տրամադրման կարգը և ձևաչափը սահմանում է Կառավարությունը.
5. Սույն հոդվածի 4-րդ մասի դրույթները չեն տարածվում այն կազմակերպությունների վրա, որոնց ներմուծած ապրանքների ծավալները չեն գերազանցում Կառավարության կողմից սահմանվող նվազագույն ծավալը.
6. Ռազմավարական պաշարների պահուստի մեջ չեն հաշվառվում`
    1) բեռնափոխադրման ընթացքում (խողովակաշարերում, երկաթուղային ցիստեռններում) կամ բենզալցակայաններում գտնվող դիզելային վառելիքը և ավտոմոբիլային բենզինը.
    2) պահեստարաններում դիզելային վառելիքի և ավտոմոբիլային բենզինի այն մնացորդը, որի բացթողումը անհնար է տեխնիկական կամ որևէ այլ պատճառով:
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՆՅՈՒԹԱԿԱՆ ՊԱՀՈՒՍՏԻ ՄԱՍԻՆ

article  6

7. Զորահավաքային պահուստի նյութական արժեքների անվանացանկը, ծավալը, ամբարման ժամկետները, ինչպես նաև այդ անվանացանկի և նորմերի մշակման և հաշվառման կարգը սահմանում է Կառավարությունը: