Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՄԱՆ 2006-2007 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ article 7 Պետական գույքի մասնավորեցման տարաժամկետ վճարումները. 1. Պետական գույքի մասնավորեցման տարաժամկետ վճարումների սանդղակը կիրառվում է «փոքր» օբյեկտների ու վարձակալած գույքի մասնավորեցման դեպքում և մասնավորեցման նախորդ ծրագրերով տարաժամկետ վճարման իրավունք ստացած սուբյեկտների նկատմամբ: «Փոքր» օբյեկտների և վարձակալած գույքի մասնավորեցման դեպքում տարաժամկետ վճարումների չափերը Գնահատված արժեքը(դրամով) Առաջին վճարի չափը(գնահատված արժեքի նկատմամբ՝տոկոսով) Վճարման ժամկետը (տարիներով) Վճարումների թիվը(անգամ) Մինչև 500.000 100 - - 500.001-1.000.000 50 1 2 1.000.001-1.500.000 40 2 3 1.500.001-2.000.000 35 3 4 2.000.001-3.000.000 30 4 5 3.000.001-4.000.000 25 5 6 4.000.001-5.000.000 25 6 7 5.000.001-6.000.000 25 7 8 6.000.001-7.000.000 20 8 9 7.000.001-8.000.000 20 9 10 8.000.001-9.000.000 20 10 11 9.000.001-10.000.000 20 11 12 10.000.001-11.000.000 20 12 13 11.000.001-12.000.000 20 13 14 12.000.001-13.000.000 20 14 15 13.000.001-14.000.000 20 15 16 14.000.001-15.000.000 20 16 17 15.000.001-16.000.000 20 17 18 16.000.001-18.000.000 20 18 19 18.000.001-20.000.000 20 19 20 20.000.001-ից ավելի 20 20 21 3. Մասնավորեցված օբյեկտի գնորդի՝ գույքի նկատմամբ սեփականության իրավունքը ծագում է այդ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման պահից, սակայն այդ գույքը համարվում է գրավադրված մինչև գույքի արժեքի լրիվ վճարման պահը: Ընդ որում, գույքը գնորդի կողմից կարող է օտարվել բացառապես այն պայմանով, երբ նոր գնորդը ստանձնում է օբյեկտի գնի մնացորդի վճարման պարտավորությունը նույն պայմանով, և գրավի իրավունքը պահպանվում է մինչև գույքի արժեքի լրիվ վճարման պահը. 4. Պետական գույքի մասնավորեցման առանձին դեպքերում (բացառությամբ «փոքր» օբյեկտների և վարձակալած գույքի մասնավորեցման դեպքերի) կառավարությունն իրավասու է սահմանելու տարաժամկետ վճարումների իրականացման այլ համամասնություններ և ժամանակացույց: |