Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 3
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ article 8 Դիտարկումների իրականացումը. 1. Դիտարկումն իրականացվում է լիազոր մարմնի ղեկավարի հրամանի հիման վրա, որտեղ նշվում են դիտարկում իրականացնող մարմնի անվանումը, դիտարկում իրականացնող անձի (անձանց) պաշտոնը, անունը, ազգանունը, դիտարկվող տնտեսավարող սուբյեկտի անվանումը (անունը, ազգանունը) և հասցեն, դիտարկման նպատակը, ժամանակահատվածը և դիտարկվող հարցերի շրջանակը. 2. Դիտարկումն իրականացվում է առանց նախնական ծանուցման: Դիտարկման իրականացման հրամանը նախքան դիտարկումն սկսելը ծանոթացման նպատակով ներկայացվում է տնտեսավարող սուբյեկտի ղեկավարին կամ նրան փոխարինող պաշտոնատար անձին. 3. Դիտարկումն իրականացվում է «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով մշակված, հաստատված և հրապարակված ստուգաթերթով (այսուհետ` դիտարկման ստուգաթերթ). 4. Դիտարկում իրականացնող պաշտոնատար անձը (անձինք) լրացնում է (են) դիտարկման ստուգաթերթը 2 օրինակից, որի մեկ օրինակը դիտարկումն ավարտվելուց հետո տրվում է տնտեսավարող սուբյեկտին. 5. Լրացված դիտարկման ստուգաթերթը ստորագրում են դիտարկում իրականացնող պաշտոնատար անձը (անձինք) և տնտեսավարող սուբյեկտի ղեկավարը կամ նրան փոխարինող պաշտոնատար անձը. 6. Դիտարկման ընթացքում իրականացվում են` 1) դիտարկման ստուգաթերթով սահմանված տվյալների հավաքում. 2) սննդամթերքի, սննդամթերքի հետ անմիջական շփման մեջ գտնվող նյութերի մակնշմանը և պիտանիության ժամկետին ներկայացվող պահանջներին անհամապատասխանության դեպքում` իրացման (վաճառքի) կասեցում և ցուցումներ հայտնաբերված անհամապատասխանությունները վերացնելու վերաբերյալ. 3) կենդանական ծագման մթերքի պահման պայմանների անհամապատասխանության դեպքում` իրացման (վաճառքի) կասեցում և նմուշառում` լաբորատոր փորձաքննության համար. 4) Հայաստանի Հանրապետությունում չգրանցված, պիտանիության ժամկետն անցած, մակնշմանը ներկայացվող պահանջների խախտումներով, ինչպես նաև նմուշառման և լաբորատոր փորձաքննության արդյունքով սահմանված պահանջներին ազդող նյութի պարունակության անհամապատասխանության դեպքում՝ պեստիցիդների և ագրոքիմիկատների իրացման (վաճառքի) կասեցում. |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ article 8 5) անասնաբուժությունում օգտագործվող նյութերի կենդանական ծագման մթերքում մնացորդային քանակների հսկողության շրջանակներում` որոշակի կենդանական ծագման մթերքի տեսակներում որոշակի նյութերի առկայությունը, դրանց մնացորդային քանակները բացահայտելու նպատակով նմուշառում և լաբորատոր հետազոտության իրականացում. 7. Օրենքով սահմանված վտանգավոր համարվող, ինչպես նաև ըստ անհրաժեշտության լաբորատոր փորձաքննության արդյունքով վտանգավոր համարված սննդամթերքը շուկայից հետ է կանչվում և ոչնչացվում կամ օգտահանվում է Կառավարության սահմանած կարգով. 8. Կասեցման դեպքում դիտարկումն իրականացնող անձը կազմում է կասեցման վերաբերյալ վարչական ակտ, որտեղ նշվում են կասեցման հանգամանքները, պատճառը և ժամկետը: Կասեցման ժամկետը չի կարող գերազանցել լաբորատոր փորձաքննության համար նախատեսված առավելագույն ժամկետը. 9. Յուրաքանչյուր տնտեսավարող սուբյեկտի մոտ մեկ դիտարկման ժամկետը կարող է սահմանվել ոչ ավելի, քան 2 անընդմեջ աշխատանքային օր: Դիտարկման ընթացքում վերցված նմուշների փորձաքննության անցկացման դեպքում դիտարկման տևողությունը կասեցվում է այդ փորձաքննության ժամկետով. 10. Լիազոր մարմինը դիտարկման ընթացքում սննդամթերքի, սննդամթերքի հետ անմիջական շփման մեջ գտնվող նյութերի մակնշման մեջ առկա տեղեկատվության համապատասխանությունը որոշելու նպատակով կարող է իրականացնել նաև հսկիչ գնում, որի անցկացման կարգը սահմանում է Կառավարությունը. 11. Դիտարկման ընթացքում սույն հոդվածի 6-րդ մասի 2-րդ կետով նախատեսված անհամապատասխանությունները հայտնաբերելու դեպքում լիազոր մարմնի համապատասխան ստորաբաժանման ղեկավարը կամ տարածքային մարմնի ղեկավարը նախազգուշացնում է դիտարկվող սուբյեկտին սննդամթերքի անվտանգության, անասնաբուժության կամ բուսասանիտարիայի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսդրության համապատասխան պահանջների խախտման մասին, տալիս հանձնարարականներ բացահայտված խախտումները վերացնելու վերաբերյալ` դրանց կատարման համար սահմանելով ժամկետներ: |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ article 8 12. Դիտարկվող սուբյեկտը տրված հանձնարարականի կատարման մասին պարտավոր է հանձնարարականի կատարման համար սահմանված ժամկետի ավարտից հետո` 2 աշխատանքային օրվա ընթացքում, գրավոր տեղեկացնել լիազոր մարմնին. 13. Դիտարկվող սուբյեկտի կողմից լիազոր մարմնի տրված հանձնարարականները սահմանված ժամկետում չկատարելը և (կամ) կատարման վերաբերյալ լիազոր մարմնին չտեղեկացնելը հիմք են տվյալ տնտեսավարող սուբյեկտում «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի 3.1-ին մասի 1-ին կետով սահմանված կարգով ստուգում իրականացնելու և պատասխանատվության միջոցներ կիրառելու համար. 14. Դիտարկման արդյունքները տեղադրվում են լիազոր մարմնի պաշտոնական ինտերնետային կայքում. 15. Սույն հոդվածով սահմանված` դիտարկման ընթացքում հայտնաբերված խախտումների և անհամապատասխանությունների համար վարչական պատասխանատվության միջոցներ չեն կիրառվում: |