Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 5
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԵՎ ԶԻՆԾԱՌԱՅՈՂԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ article 25 Պարտադիր զինվորական ծառայության զորակոչի կազմակերպումն ապահովող մարմինները. 1. Շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության հայտարարված զորակոչի կազմակերպման նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ ստեղծվում են հանրապետական և, ըստ մարզերի (Երևան քաղաքի)` մարզային (Երևանի քաղաքային) զորակոչային հանձնաժողովներ՝ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի ներկայացմամբ. 2. Շարքային կամ պահեստազորի սպայական կազմերի պարտադիր զինվորական ծառայության հայտարարված զորակոչերի պատշաճ իրականացման համար պատասխանատու է համապատասխան զինվորական կոմիսարիատը, որի շրջանակներում զինվորական կոմիսարը՝ 1) կազմակերպում է շարքային և պահեստազորի սպայական կազմերի զորակոչերի ենթակա քաղաքացիների առողջական վիճակի նախնական և անհրաժեշտ այլ հետազոտությունների ուղեգրման գործընթացը. 2) որոշումներ է կայացնում սույն օրենքով պարտադիր զինվորական ծառայությունից ազատման կամ պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետման հիմք չունեցող շարքային կազմի քաղաքացուն պարտադիր զինվորական ծառայության զորակոչելու, իսկ սույն օրենքի 19.1-ին հոդվածի 2-րդ կամ 5-րդ մասով սահմանված դեպքերում՝ կամավոր հիմունքներով պարտադիր զինվորական ծառայություն անցնելու դիմում ներկայացրած իգական սեռի քաղաքացուն պարտադիր զինվորական ծառայության ոչ ենթակա ճանաչելու մասին. 3) նախապատրաստում և նախնական եզրակացությամբ` ա. մարզային (Երևանի քաղաքային) զորակոչային հանձնաժողով է ներկայացնում սույն օրենքի 21-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ և 3-րդ կետերով, 22-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերով և 24-րդ հոդվածի 1-ին, 2-րդ և 4-րդ մասերով նախատեսված հանգամանքների, ինչպես նաև սույն օրենքի 73-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ մասերի համաձայն՝ քաղաքացու՝ համապատասխանաբար ուսումնառության և (կամ) գիտական աստիճան ունենալու և մասնագիտական, գիտական կամ մանկավարժական գործունեությամբ զբաղվելու վերաբերյալ փաստաթղթերը, բ. իրավասու բժշկական հանձնաժողով է ներկայացնում առողջական խնդիրներ ունեցող շարքային և պահեստազորի սպայական կազմերի զորակոչերի ենթակա քաղաքացիների նախնական և այլ հետազոտությունները, նրանց առողջական վիճակի վերաբերյալ առկա այլ փաստաթղթեր, |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԵՎ ԶԻՆԾԱՌԱՅՈՂԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ article 25 գ. ռազմաուսումնական հաստատություններ ընդունելության մանդատային հանձնաժողով է ներկայացնում շարքային կազմի քաղաքացիների կողմից տրված ռազմաուսումնական հաստատությունների ընդունելությանը կամ սպայական դասընթացներին մասնակցելու դիմումները, դ. պահեստազորի սպաների զորակոչային մանդատային հանձնաժողով է ներկայացնում սույն օրենքի 21-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով, 22-րդ հոդվածի 2-րդ մասով, 24-րդ հոդվածի 6-րդ մասով նախատեսված հանգամանքների վերաբերյալ փաստաթղթերը. 3. Մարզային (Երևանի քաղաքային) զորակոչային հանձնաժողովը` 1) եզրակացություն է ներկայացնում Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարին` ա. սույն օրենքի 21-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ և 3-րդ կետերով նախատեսված հիմքերով, ինչպես նաև սույն օրենքի 73-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ մասերի համաձայն՝ համապատասխանաբար ուսումնառության և (կամ) գիտական աստիճան ունենալու և մասնագիտական, գիտական կամ մանկավարժական գործունեությամբ զբաղվելու հիմքով քաղաքացուն պարտադիր զինվորական ծառայությունից ազատելու մասին, բ. սույն օրենքի 22-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերով, 24-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով նախատեսված հիմքերով շարքային կազմի քաղաքացուն պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տալու մասին. 2) առաջարկություն է ներկայացնում հանրապետական զորակոչային հանձնաժողով` սույն օրենքի 24-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված հիմքով քաղաքացուն պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տալու կամ քաղաքացու դիմումը մերժելու վերաբերյալ. 4. Հանրապետական զորակոչային հանձնաժողովը` 1) համակարգում և վերահսկում է մարզային (Երևանի քաղաքային) զորակոչային հանձնաժողովի, ինչպես նաև իրավասու բժշկական հանձնաժողովների և զինվորական կոմիսարիատների (զինվորական կոմիսարների) գործունեությունը. 2) եզրակացություն է ներկայացնում Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարին` ա. սույն օրենքի 21-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված հիմքով և 23-րդ հոդվածի 2-րդ ու 3-րդ մասերով նախատեսված դեպքերում քաղաքացուն պարտադիր զինվորական ծառայությունից ազատելու մասին, |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԵՎ ԶԻՆԾԱՌԱՅՈՂԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ article 25 բ. սույն օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հիմքերով և նույն հոդվածով նախատեսված ժամկետներում քաղաքացուն պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տալու մասին. 3) եզրակացություն է ներկայացնում Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարին` սույն օրենքի 24-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված հիմքով քաղաքացուն պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տալու նպատակահարմարության վերաբերյալ. 4) քննարկում է մարզային (Երևանի քաղաքային) զորակոչային հանձնաժողովի, ինչպես նաև իրավասու բժշկական հանձնաժողովների և զինվորական կոմիսարիատների (զինվորական կոմիսարների) գործունեության կամ կայացրած որոշումների (տրված եզրակացությունների) վերաբերյալ ներկայացված բողոքները. 5. Հանրապետական կամ մարզային (Երևանի քաղաքային) զորակոչային հանձնաժողովների, ինչպես նաև իրավասու բժշկական հանձնաժողովների և զինվորական կոմիսարիատների (զինվորական կոմիսարների) գործունեության կամ կայացրած որոշումների (տրված եզրակացությունների) վերաբերյալ բողոքներ ներկայացնելը` մինչև այդ որոշումների (տրված եզրակացությունների) վերանայումը, չի կասեցնում դրանց կատարումը. 6. Հանրապետական կամ մարզային (Երևանի քաղաքային) զորակոչային հանձնաժողովների, ինչպես նաև իրավասու բժշկական հանձնաժողովների և զինվորական կոմիսարիատների (զինվորական կոմիսարների) որոշումները (տրված եզրակացությունները) դրանց կայացման օրվանից եռօրյա ժամկետում տրվում են քաղաքացուն կամ նրա օրինական ներկայացուցչին. 7. Պահեստազորի սպայական կազմի պարտադիր զինվորական ծառայության հայտարարված զորակոչի կազմակերպման շրջանակներում Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի հրամանով ստեղծվում է պահեստազորի սպաների զորակոչի մանդատային հանձնաժողով, որը. 1) համակարգում և վերահսկում է պահեստազորի սպայական կազմի զորակոչի ապահովման ուղղությամբ զինվորական կոմիսարիատների (զինվորական կոմիսարների) գործունեությունը. 2) եզրակացություն է ներկայացնում Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարին` |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԵՎ ԶԻՆԾԱՌԱՅՈՂԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ article 25 ա. սույն օրենքով պարտադիր զինվորական ծառայությունից ազատման կամ պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետման հիմք չունեցող պահեստազորի սպայական կազմի քաղաքացուն պարտադիր զինվորական ծառայության զորակոչելու մասին, բ. սույն օրենքի 21-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված հիմքերով, 23-րդ հոդվածի 6-րդ և 7-րդ մասերով նախատեսված դեպքերում պահեստազորի սպայական կազմի քաղաքացուն պարտադիր զինվորական ծառայությունից ազատելու մասին, գ. սույն օրենքի 22-րդ հոդվածի 2-րդ, 23-րդ հոդվածի 5-րդ և 24-րդ հոդվածի 6-րդ մասերով նախատեսված հիմքերով ու նույն հոդվածներով նախատեսված ժամկետներում պահեստազորի սպայական կազմի քաղաքացուն պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տալու մասին, դ. սույն օրենքի 19-րդ հոդվածի 5-րդ մասի հիման վրա սահմանված զորակոչի ենթակա անձանց թվաքանակը սույն կետի «ա» ենթակետի համաձայն լրանալու դեպքում զորակոչին կանչված մնացած քաղաքացիների զորակոչը հետաձգելու մասին. 3) քննարկում է զինվորական կոմիսարիատների (զինվորական կոմիսարների) գործունեության վերաբերյալ տրված բողոքները. 8. Պահեստազորի սպաների զորակոչի մանդատային հանձնաժողովի որոշումը դրա կայացման օրվանից եռօրյա ժամկետում տրվում է քաղաքացուն կամ նրա օրինական ներկայացուցչին. 9. Սույն հոդվածում նշված զորակոչային և մանդատային հանձնաժողովներն իրենց գործունեությունն իրականացնում են նիստերի ձևով: Նիստն իրավազոր է հանձնաժողովի անդամների կեսից ավելիի ներկայության դեպքում: Հանձնաժողովի եզրակացությունները ընդունվում են նիստին ներկա հանձնաժողովի անդամների ձայների պարզ մեծամասնությամբ. 10. Շարքային և պահեստազորի սպայական կազմերի պարտադիր զինվորական ծառայության հայտարարված զորակոչերի բժշկական ապահովումն իրականացնում են սույն օրենքի 17-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ ստեղծված իրավասու բժշկական հանձնաժողովները, որոնք՝ 1) իրականացնում են շարքային կամ պահեստազորի սպայական կազմերի զորակոչերի ենթակա քաղաքացիների առողջական վիճակի հետազոտությունները և փորձաքննությունները. 2) փորձաքննական եզրակացություն են տալիս քաղաքացու առողջական վիճակի վերաբերյալ. |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԵՎ ԶԻՆԾԱՌԱՅՈՂԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ article 25 3) քաղաքացիների առողջական վիճակի վերաբերյալ տրված փորձաքննական եզրակացությունները ներկայացնում են հանրապետական զորակոչային կամ պահեստազորի սպաների զորակոչի մանդատային հանձնաժողովներ, իսկ կամավոր հիմունքներով պարտադիր զինվորական ծառայություն անցնելու դիմում ներկայացրած իգական սեռի քաղաքացիների մասով՝ համապատասխան զինվորական կոմիսարիատ. 11. Սույն հոդվածի համաձայն շարքային և պահեստազորի սպայական կազմերի զորակոչերի ենթակա քաղաքացիներին պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում կամ պարտադիր զինվորական ծառայությունից ազատում տրվում է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի հրամաններով՝ սույն հոդվածով սահմանված համապատասխան հանձնաժողովների եզրակացությունները հաշվի առնելով: Զորակոչի ենթակա քաղաքացու առողջական վիճակի անհրաժեշտ հետազոտությունները հայտարարված զորակոչի ընթացքում ավարտված չլինելու դեպքում փորձաքննական եզրակացություն չի կայացվում, համապատասխան հետազոտությունները շարունակվում են հայտարարված զորակոչից հետո, և քաղաքացու առողջական վիճակի փորձաքննությունն իրականացվում է հաջորդ զորակոչի ժամանակ. 12. Սույն հոդվածի համաձայն շարքային և պահեստազորի սպայական կազմերի զորակոչերի ենթակա քաղաքացիներին պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տալու կամ պարտադիր զինվորական ծառայությունից ազատելու եզրակացությունների կամ քաղաքացիների առողջական վիճակի վերաբերյալ փորձաքննական եզրակացությունների հիման վրա տրված հրամանները դրանց կայացման օրվանից երկամսյա ժամկետում կարող են բողոքարկվել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարին կամ դատարան` օրենքով սահմանված կարգով: Բողոքների ներկայացումը մինչև տրված հրամանների վերանայումը չի կասեցնում այդ հրամանների կատարումը: |