FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 4

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՏԵՂԱԿԱՆ ՀԱՆՐԱՔՎԵԻ ՄԱՍԻՆ

article  9

Ստորագրությունների հավաքումը.
1. Տեղական հանրաքվե նախաձեռնելու նպատակով տեղական հանրաքվեին մասնակցելու իրավունք ունեցող առնվազն 5, իսկ Երևան, Գյումրի, Վանաձոր համայնքներում տեղական հանրաքվեին մասնակցելու իրավունք ունեցող առնվազն 25 անձ կարող է ձևավորել նախաձեռնող խումբ.
2. Նախաձեռնող խումբը գրանցման համար Երևան քաղաքում Կենտրոնական ընտրական հանձնաժողով, իսկ մնացած համայնքներում համապատասխան ընտրատարածքային ընտրական հանձնաժողով է ներկայացնում նախաձեռնող խմբի բոլոր անդամների ստորագրած՝ նախաձեռնող խումբ կազմավորելու և նախաձեռնող խմբի լիազոր ներկայացուցիչ նշանակելու վերաբերյալ որոշումը, որում առկա ստորագրությունները վավերացվում են նոտարական կարգով, իր անդամների անձը հաստատող փաստաթղթի պատճենները, տեղական հանրաքվեի դնելու համար առաջարկվող տեղական ինքնակառավարման մարմնի որոշման նախագիծը՝ էլեկտրոնային և թղթային տարբերակով, և նախաձեռնող խմբի էլեկտրոնային փոստի հասցեն, որը նախաձեռնող խմբի գրանցումից հետո հրապարակվում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի համացանցային կայքում: Նախաձեռնող խումբ կազմավորելու և նախաձեռնող խմբի լիազոր ներկայացուցիչ նշանակելու վերաբերյալ որոշման ձևը սահմանում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովը.
2.1 Սույն օրենքի 4-րդ հոդվածի 1.1-ին մասով սահմանված հարցի նախաձեռնության դեպքում նախաձեռնող խումբը գրանցման համար կարող է դիմել սույն օրենքի 7.1-ին հոդվածի 2-րդ մասով սահմանված կարգով համայնքի ղեկավարի իրազեկելուց հետո՝ հնգօրյա ժամկետում.
3. Համապատասխան ընտրական հանձնաժողովը երեք աշխատանքային օրվա ընթացքում որոշում է ընդունում նախաձեռնող խումբը գրանցելու կամ նախաձեռնող խմբի գրանցումը մերժելու մասին, եթե պահպանված չեն սույն օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի, սույն հոդվածի 1-ին և 2-րդ մասերի պահանջները, կամ ներկայացված հարցը, սույն օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն, չի կարող դրվել տեղական հանրաքվեի: Համապատասխան ընտրական հանձնաժողովի որոշումն ուժի մեջ է մտնում նիստում հրապարակվելու պահից և մինչև հաջորդ օրվա ավարտը տեղադրվում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի համացանցային կայքում:
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՏԵՂԱԿԱՆ ՀԱՆՐԱՔՎԵԻ ՄԱՍԻՆ

article  9

4. Համապատասխան ընտրական հանձնաժողովը նախաձեռնող խումբը գրանցելու մասին որոշման Կենտրոնական ընտրական հանձնաժողովի համացանցային կայքում տեղադրվելուց հետո՝ եռօրյա ժամկետում, նախաձեռնող խմբի անդամներին տրամադրում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի սահմանած ձևի վկայական.
5. Գրանցումից հետո նախաձեռնող խումբն իրավունք է ստանում ձեռնարկելու տեղական հանրաքվե նշանակելու նախաձեռնությանը համայնքի բնակիչների միացումը՝ ստորագրություններ հավաքելու միջոցով.
6. Նախաձեռնող խմբի գրանցումը դադարեցվում է՝
    1) նախաձեռնող խմբի որոշման հիման վրա նախաձեռնող խմբի լիազոր ներկայացուցչի դիմումով.
    2) սույն օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված ժամկետում համապատասխան ընտրական հանձնաժողով չդիմելու դեպքում.
    3) սույն օրենքի 10-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված ժամկետում տեղական հանրաքվեի դրվող հարցը համայնքի ղեկավարին չներկայացնելու մասին գրությամբ համապատասխան ընտրական հանձնաժողովին իրազեկելու դեպքում.
    4) տեղական հանրաքվեի դրված հարցը օրենքին հակասելու վերաբերյալ համայնքի ղեկավարի որոշումն ուժի մեջ մտնելու, իսկ որոշումը բողոքարկելիս՝ այն ուժի մեջ թողնելու դեպքում.
    5) տեղական հանրաքվեի դրված հարցի չընդունման դեպքում տեղական հանրաքվեի արդյունքների ամփոփման վերաբերյալ համապատասխան ընտրական հանձնաժողովի որոշումն ուժի մեջ մտնելու, իսկ այդ որոշումը բողոքարկելիս՝ ուժի մեջ թողնելու դեպքում.
    6) տեղական հանրաքվեի դրված հարցի ընդունման դեպքում.
7. Նախաձեռնող խմբի գրանցումը դադարեցնում է համապատասխան ընտրական հանձնաժողովը՝ սույն հոդվածի 6-րդ մասով նախատեսված հիմքերն ի հայտ գալուց հետո՝ երեք աշխատանքային օրվա ընթացքում.
8. Ստորագրությունների հավաքումն իրականացվում է ստորագրությունների հավաքման ձևաթերթիկների միջոցով՝ տեղում ստորագրելու կամ էլեկտրոնային եղանակով.
9. Տեղում ստորագրելու դեպքում ձևաթերթիկում լրացվում են ստորագրողի անձնագրային տվյալները, ձևաթերթիկը ստորագրվում և հանձնվում է ստորագրությունների հավաքումն իրականացնող անձին, իսկ էլեկտրոնային եղանակի դեպքում ձևաթերթիկն ստորագրվում է էլեկտրոնային նույնականացման եղանակով:
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՏԵՂԱԿԱՆ ՀԱՆՐԱՔՎԵԻ ՄԱՍԻՆ

article  9

10. Տեղում ստորագրությունների հավաքման համար օգտագործվող ձևաթերթիկներ նախաձեռնող խմբի անդամներին չեն տրամադրվում, դրանք ներբեռնում և տպագրում է նախաձեռնող խումբը.
11. Տեղում ստորագրությունների հավաքում կազմակերպվում է համապատասխան համայնքի՝
    1) համայնքապետարանում.
    2) բազմաբնակավայր համայնքներում՝ նաև համայնքի կազմում ընդգրկված բնակավայրի վարչական ղեկավարների նստավայրերում.
    3) Երևան քաղաքում՝ վարչական շրջանների ղեկավարների նստավայրերում.
12. Տեղում ստորագրությունների հավաքումն իրականացնում է նախաձեռնող խմբի ներկայացուցիչը՝ համապատասխան հանրային ծառայողի պարտադիր մասնակցությամբ, ինչպես նաև իրականացնում են նոտարները` նոտարական գրասենյակներում: Տեղում ստորագրությունների հավաքման վայրը տրամադրում են մարմինների ղեկավարները նախաձեռնող խմբի գրավոր դիմելուց հետո` երեք օրվա ընթացքում.
13. Տեղում ստորագրությունների հավաքմանը կարելի է միանալ նոտարական կարգով տրված հայտարարությամբ, որի ձևը սահմանում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովը.
14. Տեղում ստորագրությունների հավաքմանը կարելի է միանալ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հայտնած հասցեով՝ էլեկտրոնային ստորագրության միջոցով.
15. Ստորագրել կարող են միայն ստորագրելու պահին տեղական հանրաքվեին մասնակցելու իրավունք ունեցող անձինք.
16. Ստորագրությունների հավաքմանը (նախաձեռնել, կազմակերպել, օժանդակել) կարող են ներգրավվել 16 տարին լրացած քաղաքացիները.
17. Նախաձեռնող խումբն ստորագրություններ հավաքելու գործընթացը կազմակերպում է գրանցվելուց հետո՝
    1) 60 օրվա ընթացքում.
    2) սույն օրենքի 7-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված դեպքում՝ 90 օրվա ընթացքում.
    3) սույն օրենքի 7.1-ին հոդվածով սահմանված դեպքում՝ 30 օրվա ընթացքում.
18. Ստորագրությունների հավաքման ձևաթերթիկում ստորագրություններ կարող են հավաքվել միայն տվյալ համայնքի ամբողջ տարածքում՝ առանց որևէ համամասնության սահմանման.
19. Ստորագրությունների հավաքման կարգը սահմանվում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտով: Ստորագրությունների հավաքման ձևաթերթիկների ձևերը սահմանում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովը:
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՏԵՂԱԿԱՆ ՀԱՆՐԱՔՎԵԻ ՄԱՍԻՆ

article  9

20. Ստորագրությունների հավաքման ձևաթերթիկների նմուշները ներբեռնման հնարավորությամբ տեղադրվում են Կենտրոնական ընտրական հանձնաժողովի համացանցային կայքում: