Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ (ՎԱՎԵՐԱԳՐԵՐԻ) ՊԱՐՏԱԴԻՐ ՕՐԻՆԱԿԻ ՄԱՍԻՆ article 14 Պարտադիր անվճար օրինակ պատրաստողի իրավունքները. Պարտադիր անվճար օրինակները ամբողջական և ժամանակին հատկացնող փաստաթղթեր պատրաստողներն ունեն հետևյալ իրավունքները. ա) անվճար ստանալ Հայաստանի Հանրապետությունում միջազգային գրանցման համարանիշերը, ինչպես նաև անվճար օգտվել միջազգային այլ գործակալությունների հայաստանյան մասնաճյուղերի բոլոր ծառայություններից. բ) լիազորված մարմնի աջակցությամբ հրապարակել անվճար մատենագիտական տեղեկատվություն՝ պետական մատենագիտության և կենտրոնացված քարտագրացուցակավորման հրատարակություններում, ինչպես նաև ազդօրինակային, սեղմագրային և գովազդային հրատարակություններում. գ) մատենագիտական տեղեկատվության ներառում հայրենական և միջազգային ավտոմատացված տվյալների շտեմարաններում. դ) իրենց հարցումների հիման վրա սեփական հրատարակությունների վերաբերյալ փաստագրական և վիճակագրական տվյալների մասին տեղեկատվության անվճար տրամադրում. ե) պարտադիր անվճար օրինակ ստացողների կողմից հեղինակային իրավունքի պահպանումը սահմանված կարգով. զ) անվճար ստանալ ցանկացած տեղեկատվություն՝ ստացողների հավաքածուներում առկա բոլոր հրատարակությունների, ինչպես նաև անվճար օգտվել դրանց վերաբերյալ հրատարակված վիճակագրական մատենագիտական տեղեկություններից. է) ստանալ օրենքով սահմանված այլ իրավունքներ։ |