FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀՀ ՕՐԵՆՍԳԻՐՔ

article  110.5

Մեկուսացված համակարգում և գիտահետազոտական, փորձացուցադրական նպատակներով գենետիկորեն ձևափոխված օրգանիզմների գործածությունը.
1. Գենետիկորեն ձևափոխված օրգանիզմների գործածության համար մեկուսացված համակարգին ներկայացվող տեխնիկական և մեթոդական պահանջները խախտելը կամ գիտահետազոտական, փորձացուցադրական նպատակներով գենետիկորեն ձևափոխված օրգանիզմների ներմուծման կարգը խախտելը կամ մեկուսացված համակարգում գենետիկորեն ձևափոխված օրգանիզմների գործածության և կենսաանվտանգության ապահովման կարգը խախտելը՝ առաջացնում է տուգանքի նշանակում ֆիզիկական անձանց նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից մինչև հինգհարյուրապատիկի չափով, պաշտոնատար անձանց նկատմամբ` յոթհարյուրապատիկից մինչև հազարապատիկի չափով.
2. Գիտահետազոտական, փորձացուցադրական նպատակներով գենետիկորեն ձևափոխված օրգանիզմների գործածությունն առանց լիցենզիայի իրականացնելը՝ առաջացնում է տուգանքի նշանակում ֆիզիկական անձանց նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի յոթհարյուրապատիկից մինչև հազարապատիկի չափով, պաշտոնատար անձանց նկատմամբ` հազարապատիկից մինչև երկուհազարապատիկի չափով: