FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՄԱՍԻՆ

article  35.1

Բանկային հաշիվների կենտրոնացված ռեեստր.
1. Կենտրոնական բանկը սույն օրենքով սահմանված իր նպատակների և գործառույթների իրականացման, ինչպես նաև «Բանկային գաղտնիքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով ներպետական իրավասու մարմինների հետ համագործակցության արդյունավետության բարձրացման նպատակով վարում է բանկային հաշիվների կենտրոնացված ռեեստր, որին պարտադիր մասնակցում են Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բոլոր առևտրային բանկերը.
2. Բանկային հաշիվների կենտրոնացված ռեեստրը ներառում է բացված, փակված (այդ թվում՝ սույն հոդվածն ուժի մեջ մտնելու օրվան նախորդող հինգ տարվա ընթացքում փակված) բանկային հաշիվների, ինչպես նաև տրամադրված, օգտագործումը դադարեցված (այդ թվում՝ սույն հոդվածն ուժի մեջ մտնելու օրվան նախորդող հինգ տարվա ընթացքում օգտագործումը դադարեցված) բանկային պահատուփերի վերաբերյալ տեղեկություններ, մասնավորապես բանկի հաճախորդի բանկային հաշվի համարը, բանկային հաշվի բացման և փակման, բանկային պահատուփի տրամադրման և օգտագործման դադարեցման ամսաթվերը, հաճախորդի և հաճախորդի կողմից լիազորված անձի նույնականացման՝ պետական իրավասու մարմնի տված փաստաթղթի տվյալները, ինչպես նաև բանկի վերաբերյալ տեղեկությունները.
3. Բանկային հաշիվների կենտրոնացված ռեեստրի վարման կարգը, ներառման ենթակա նույնականացման՝ պետական իրավասու մարմնի տված փաստաթղթի տվյալների և բանկի վերաբերյալ տեղեկությունների ցանկը, ինչպես նաև սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված տեղեկությունների (այդ թվում՝ հաշվետվությունների) տրամադրման ձևը և ժամկետները սահմանվում են Կենտրոնական բանկի խորհրդի որոշմամբ: