Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 5
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ article 38 6) դատախազի պաշտոնում նշանակմանը խոչընդոտող ֆիզիկական արատների և հիվանդությունների բացակայության մասին կառավարության սահմանած կարգով տրված փաստաթուղթ. 7) իրավաբանական գիտությունների թեկնածուի կամ դոկտորի գիտական աստիճանի առկայությունը հավաստող փաստաթուղթ (եթե հավակնորդը իրավաբանական գիտությունների թեկնածու կամ դոկտոր է), իսկ սույն հոդվածի 7-րդ մասով սահմանված դեպքում` նաև գիտական գործունեության առնվազն չորս տարվա ստաժի առկայությունը հավաստող փաստաթուղթ. 8) «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրենքով նախատեսված բարեվարքության վերաբերյալ լրացված հարցաթերթիկ (այսուհետ՝ բարեվարքության վերաբերյալ հարցաթերթիկ). 4. Հայտատուն իրավունք ունի ներկայացնելու նաև երաշխավորագրեր. 5. Հայտերը ներկայացնելու համար սահմանված ժամկետի խախտմամբ կամ օրենքով նախատեսված պահանջները չբավարարող հայտերի ընդունումը մերժվում է, և դրանք ենթակա են վերադարձման որակավորման հանձնաժողովի կողմից երեք աշխատանքային օրվա ընթացքում: Որակավորման հանձնաժողովի` հայտի ընդունումը մերժելու մասին որոշումը հայտատուն կարող է դատական կարգով բողոքարկել մերժումը ստանալուց հետո` երեք աշխատանքային օրվա ընթացքում: Սույն հոդվածի 3-րդ մասով սահմանված փաստաթղթերը թերի լինելու դեպքում այդ մասին հայտատուին տեղեկացվում է նույն պահին, իսկ դրա անհնարինության դեպքում` եռօրյա ժամկետում: Թերությունները կարող են վերացվել հայտերի ընդունման համար սահմանված ժամկետի ընթացքում. 6. Որակավորման հանձնաժողովի կողմից հայտի ընդունման մերժումը դատական կարգով բողոքարկելը չի կասեցնում հայտերի ընդունման և դատախազների թեկնածությունների ցուցակի կազմման` սույն օրենքով նախատեսված ընթացակարգը: Որակավորման հանձնաժողովի` հայտի ընդունման մերժումը դատարանի կողմից անօրինական ճանաչվելու դեպքում հայտատուի հայտը ենթակա է քննարկման որակավորման հանձնաժողովի կողմից, իսկ եթե մրցույթի անցկացումն սկսվել է, ապա հայտատուն իրավունք ունի առանց նոր հայտ ներկայացնելու մասնակցելու այդ մրցույթին, իսկ եթե մրցույթը ավարտվել է, ապա արտահերթ մրցույթին: |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ article 38 6.1. Հայտերի ընդունումից հետո՝ մեկօրյա ժամկետում, որակավորման հանձնաժողովի նախագահը թեկնածուների լրացրած բարեվարքության վերաբերյալ հարցաթերթիկը ներկայացնում է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով՝ մեկամսյա ժամկետում խորհրդատվական եզրակացություն ստանալու նպատակով։ Որակավորման հանձնաժողովի նախագահը եզրակացությունն ստանալուց հետո՝ մրցույթից առնվազն երեք օր առաջ, այն տրամադրում է որակավորման հանձնաժողովի անդամներին. 7. Որակավորման հանձնաժողովն ստուգում է հայտատուի մասնագիտական պատրաստվածությունը, գործնական հմտությունները, իր կարգավիճակին վերաբերող հիմնարար իրավական ակտերի պահանջներին տեղեկացվածությունը, նրա անձնական որակները և արժանիքները (ինքնատիրապետում, վարվեցողություն, ունկնդրելու կարողություն, հաղորդակցման հմտություններ, վերլուծական կարողություններ և այլն), ինչպես նաև նրա ներկայացրած փաստաթղթերի համապատասխանությունն օրենքով նախատեսված պահանջներին: Այն դեպքերում, երբ հայտատուն իրավաբանական գիտությունների թեկնածու է կամ իրավաբանական գիտությունների դոկտոր և ունի գիտական գործունեության առնվազն չորս տարվա ստաժ, ապա որակավորման հանձնաժողովն ստուգում է միայն հայտատուի ներկայացրած փաստաթղթերի համապատասխանությունն օրենքով նախատեսված պահանջներին, նրա անձնական որակները և արժանիքները՝ տվյալ պաշտոնն զբաղեցնելու համար անհրաժեշտ որակները գնահատելու համար (ինքնատիրապետում, վարվեցողություն, ունկնդրելու կարողություն, հաղորդակցման հմտություններ, վերլուծական կարողություններ, համապատասխան մասնագիտացման ոլորտում մեկ հակիրճ իրավական հարցի վերաբերյալ դիրքորոշման ներկայացում). 7.1. Որակավորման հանձնաժողովի կողմից թեկնածուների ընտրության ժամանակ հանձնաժողովի անդամները հաշվի են առնում նաև հայտատուի վերաբերյալ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի տրամադրած՝ բարեվարքության վերաբերյալ խորհրդատվական եզրակացությունը։ |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ article 38 8. Այն հայտատուների թեկնածությունները, որոնց վերաբերյալ որակավորման հանձնաժողովը տալիս է դրական եզրակացություն, ներկայացվում են գլխավոր դատախազին: Գլխավոր դատախազին են տրամադրվում նաև Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովից ստացված խորհրդատվական եզրակացությունները։ Գլխավոր դատախազն իրավունք ունի ներկայացված հայտատուներին ընդգրկելու դատախազների թեկնածությունների ցուցակում: Ցուցակում հայտատուին չընդգրկելու վերաբերյալ գլխավոր դատախազը կայացնում է պատճառաբանված որոշում, որը հայտատուն կարող է բողոքարկել դատական կարգով. 9. Դատախազների թեկնածությունների ցուցակում ընդգրկված անձն արդարադատության ակադեմիայում անցնում է ուսումնառության ծրագիր, բացառությամբ սույն հոդվածի 10-րդ մասով սահմանված անձանց և սույն հոդվածի 7-րդ մասով սահմանված իրավաբան-գիտնականների. 10. Անձն ազատվում է արդարադատության ակադեմիայում ուսումնառության դասընթացներից և քննություններ հանձնելուց, եթե` 1) վերջին հինգ տարվա ընթացքում ունի դատավորի, դատախազի, քննիչի (քննչական բաժնի պետի, քննչական մարմնի ղեկավարի) պաշտոններում կամ փաստաբանական գործունեության առնվազն երկու տարվա ընդհանուր՝ իրար փոխլրացնող, մասնագիտական աշխատանքի ստաժ կամ 2) վերջին 10 տարվա ընթացքում ունի դատախազի առնվազն երեք տարվա մասնագիտական աշխատանքի ստաժ, եթե պաշտոնից ազատվել է սույն օրենքի 62-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին, 4-6-րդ, 9-րդ կետերով և 63-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով կամ 3) իրավաբանական գիտությունների դոկտոր է և ունի իրավաբանի մասնագիտությամբ աշխատանքի առնվազն երեք տարվա ստաժ. 4) իրավաբանական գիտությունների թեկնածու է և ունի իրավաբանի մասնագիտությամբ աշխատանքի առնվազն հինգ տարվա ստաժ. 10.1. Սույն հոդվածի 10-րդ մասով սահմանված՝ արդարադատության ակադեմիայում ուսումնառության դասընթացներից ազատվելու հիմքերը չեն տարածվում ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձմանն ուղղված գործառույթներ իրականացնող դատախազների թեկնածությունների ցուցակում ընդգրկված անձանց վրա։ |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ article 38 11. Որակավորման հանձնաժողովն արդարադատության ակադեմիայում սույն հոդվածի 10-րդ մասով սահմանված կարգով ուսումնառությունից ազատված անձի միջնորդությամբ կամ իր նախաձեռնությամբ կարող է քննության առնել հայտատուին միաժամանակ դատախազների թեկնածությունների և ծառայողական առաջխաղացման ցուցակներում ընդգրկելու հարցը: |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ article 38 Դատախազների թեկնածությունների ցուցակի կազմումը. 1. Դատախազների թեկնածությունների ցուցակը համալրվում է բաց և փակ մրցույթի միջոցով: Բաց մրցույթն անցկացնում է դատախազության որակավորման հանձնաժողովը, որպես կանոն, տարին մեկ անգամ` յուրաքանչյուր տարվա հունվար ամսին: Անհրաժեշտության դեպքում արտահերթ բաց մրցույթ կարող է անցկացվել գլխավոր դատախազի հանձնարարությամբ: Դատախազների թեկնածությունների ցուցակում լրացումներ կատարելու համար գլխավոր դատախազի հանձնարարությամբ տարվա ընթացքում կարող է անցկացվել հավակնորդների փակ մրցույթ: Բաց և փակ մրցույթների կազմակերպման կարգը սահմանվում է գլխավոր դատախազի հրամանով. 2. Որակավորման հանձնաժողովը դատախազների թեկնածությունների ցուցակի համալրման նպատակով անցկացվող բաց մրցույթի ժամկետի, վայրի, անհրաժեշտ փաստաթղթերի մասին առնվազն մեկ ամիս առաջ հրապարակում է հայտարարություն Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում (www.azdarar.am) և դատախազության կայքէջում. 3. Դատախազների թեկնածությունների ցուցակում ընդգրկվելուն հավակնող անձը պարտավոր է ներկայացնել` 1) դիմում որակավորման հանձնաժողովի նախագահի անունով. 2) անձը հաստատող փաստաթուղթ. 3) հավակնորդի բարձրագույն իրավաբանական կրթության առկայությունը հավաստող փաստաթուղթ (օտարերկրյա պետությունում բարձրագույն կրթություն ստացածների համար՝ փաստաթուղթ նրանց կրթության որակավորման աստիճանների համարժեքության և դիպլոմների ճանաչելիության մասին). 4) հավակնորդի կենսագրական տվյալները պարունակող քարտ` իր կողմից իրավաբանի կոչում ձեռք բերելուց հետո իրականացված մասնագիտական իրավաբանական գործունեության նկարագրությամբ` կցելով համապատասխան ապացույցներ (այդ թվում` պաշտոնի անձնագիր կամ այլ փաստաթղթեր, որոնք հավաստում են մասնագիտական իրավաբանական ստաժ դիտարկվող աշխատանքում աշխատանքային պարտականությունները). 5) պարտադիր զինվորական ծառայություն անցած լինելու կամ օրենքով նախատեսված կարգով պարտադիր զինվորական ծառայությունից ազատված լինելը կամ տարկետում ունենալը հավաստող փաստաթուղթ (եթե արական սեռի հավակնորդ է). |