FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 2

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔԸ

article  63

Մաքսատուրքերը, հարկերը վճարելու պարտավորության կատարման ապահովման եղանակները.
1. Մաքսատուրքերը, հարկերը վճարելու պարտավորության կատարումն ապահովվում է հետևյալ միջոցներով՝
    1) դրամական միջոցներ (փող).
    2) բանկային երաշխիք.
    3) երաշխավորություն.
    4) գույքի գրավ.
2. Անդամ պետությունների օրենսդրությամբ կարող են սահմանվել մաքսատուրքերը, հարկերը վճարելու պարտավորության կատարումն ապահովելու՝ սույն հոդվածի 1-ին կետում նշված եղանակներից տարբեր եղանակներ.
3. Մաքսատուրքերը, հարկերը վճարելու պարտավորության կատարումն ապահովվում է սույն հոդվածի 1-ին կետում նշված կամ սույն հոդվածի 2-րդ կետին համապատասխան՝ անդամ պետությունների օրենսդրությամբ սահմանված եղանակներից ցանկացածով: Անդամ պետությունների՝ մաքսային կարգավորման վերաբերյալ օրենսդրությամբ կարող են նախատեսվել այնպիսի դեպքեր, երբ մաքսատուրքերը, հարկերը վճարելու պարտավորության կատարումն ապահովվում է մաքսատուրքերը, հարկերը վճարելու պարտավորության կատարումն ապահովելու որոշակի միջոցներով՝ բացառությամբ «մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգով ձևակերպված ապրանքների համար մաքսատուրքերը, հարկերը վճարելու պարտավորության: Մաքսատուրքերը, հարկերը վճարելու պարտավորության կատարումը կարող է ապահովվել սույն Օրենսգրքի 62-րդ հոդվածի 3-րդ կետում նշված անձանց կողմից ընտրված մի քանի միջոցներով՝ հաշվի առնելով սույն կետի երկրորդ պարբերությունը: Մաքսատուրքերը, հարկերը վճարելու պարտավորության կատարումն ապահովող անձն իրավունք ունի մաքսատուրքերը, հարկերը վճարելու պարտավորության կատարումն ապահովող միջոցներից մեկը փոխարինել մյուսով՝ հաշվի առնելով սույն կետի երկրորդ պարբերությունը, եթե մաքսատուրքերը, հարկերը վճարելու պարտավորության կատարման փոխարինվող ապահովման վրա չի տարածվել բռնագանձում՝ սույն Օրենսգրքի 11-րդ գլխին համապատասխան.
4. Մաքսատուրքերը, հարկերը վճարելու պարտավորության կատարումը պետք է ապահովվի անընդմեջ՝ մինչև մաքսատուրքերը, հարկերը վճարելու պարտավորության դադարումը՝ սույն Օրենսգրքին համապատասխան:
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔԸ

article  63

5. Մաքսատուրքերը, հարկերը վճարելու պարտավորության կատարման ապահովման գործողության ժամկետը, որը տրամադրվում է սույն հոդվածի 1-ին կետի 2-4-րդ ենթակետերում նշված կամ սույն հոդվածի 2-րդ կետին համապատասխան՝ անդամ պետությունների օրենսդրությամբ սահմանված եղանակներով, այդ թվում՝ մաքսային մարմնի կողմից ավելի վաղ ընդունված ապահովման միջոցի փոխարեն, պետք է բավարար լինի՝ մաքսային մարմնի կողմից մաքսատուրքերը, հարկերը վճարելու պարտավորության կատարումն ապահոված անձին ժամանակին այդ միջոցների շրջանակներում ստանձնած պարտավորությունների կատարման պահանջ ուղարկելու համար.
6. Մաքսատուրքերը, հարկերը վճարելու պարտավորության կատարումն ապահովելու միջոցների կիրառման կարգը, մաքսատուրքերը, հարկերը վճարելու պարտավորության կատարման ապահովումը տրամադրելու օրը, ինչպես նաև արժույթը, որով տրամադրվում է այդպիսի ապահովումը, սահմանվում են այն անդամ պետության օրենսդրությամբ, որի մաքսային մարմնին տրամադրվում է մաքսատուրքերը, հարկերը վճարելու պարտավորության կատարման ապահովումը: Մաքսատուրքերը, հարկերը վճարելու պարտավորության կատարումն ապահովելու միջոցների կիրառման առանձնահատկությունները «մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգի դեպքում կարող են սահմանվել սույն Օրենսգրքի 146-րդ հոդվածի 8-րդ կետով նախատեսված՝ Միության շրջանակներում միջազգային պայմանագրով.
7. Անդամ պետությունների օրենսդրությամբ կարող են սահմանվել սույն հոդվածի 1-ին կետի 2-4-րդ ենթակետերում նշված կամ սույն հոդվածի 2-րդ կետին համապատասխան՝ անդամ պետությունների օրենսդրությամբ սահմանված եղանակներով մաքսատուրքերը, հարկերը վճարելու պարտավորության կատարման ապահովման տրամադրումը հաստատող փաստաթղթերը վերադարձնելու կարգը և դեպքերը: