FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 2

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔԸ

article  176

«Մաքսային տարածքից դուրս վերամշակում» մաքսային ընթացակարգի բովանդակությունը և կիրառումը.
1. «Մաքսային տարածքից դուրս վերամշակում» մաքսային ընթացակարգը Միության ապրանքների նկատմամբ կիրառվող մաքսային ընթացակարգ է, որի համաձայն այդ ապրանքներն արտահանվում են Միության մաքսային տարածքից՝ Միության մաքսային տարածքից դուրս վերամշակման գործողություններ կատարելու արդյունքում դրանց վերամշակման այն արդյունքներն ստանալու նպատակով, որոնք նախատեսված են Միության մաքսային տարածք հետագա ներմուծման համար, առանց Միության այդ ապրանքների համար արտահանման մաքսատուրքեր վճարելու` այդ մաքսային ընթացակարգով ապրանքների ձևակերպման և այդ մաքսային ընթացակարգին համապատասխան դրանց օգտագործման պայմանները պահպանելու դեպքում.
2. «Մաքսային տարածքից դուրս վերամշակում» մաքսային ընթացակարգով ձևակերպված և փաստացիորեն Միության մաքսային տարածքից արտահանված ապրանքները կորցնում են Միության ապրանքի կարգավիճակը.
3. «Մաքսային տարածքից դուրս վերամշակում» մաքսային ընթացակարգի կիրառումը թույլատրվում է՝
    1) այն ապրանքների նկատմամբ, որոնք նախկինում ձևակերպվել են «ներքին սպառման համար բացթողում» մաքսային ընթացակարգով՝ ապրանքների օգտագործման և (կամ) տնօրինման սահմանափակումներով զուգակցված՝ ներմուծման մաքսատուրքերի, հարկերի վճարման արտոնությունների կիրառմամբ կամ այդ ապրանքների մասերի նկատմամբ, եթե այդ ապրանքները կամ դրանց մասերը վերանորոգման նպատակով արտահանվում են Միության մաքսային տարածքից և «մաքսային տարածքից դուրս վերամշակում» մաքսային ընթացակարգով ձևակերպման պահի դրությամբ ունեն օտարերկրյա ապրանքի կարգավիճակ.
    2) Միության մաքսային տարածքից արտահանված՝ «ժամանակավոր արտահանում» մաքսային ընթացակարգով ձևակերպված ապրանքների նկատմամբ՝ սույն Օրենսգրքի 231-րդ հոդվածի 2-րդ կետին համապատասխան՝ «ժամանակավոր արտահանում» մաքսային ընթացակարգի գործողությունն ավարտելու նպատակով. միջազգային փոխադրում իրականացնող տրանսպորտային միջոցների նկատմամբ՝ սույն Օրենսգրքի 277-րդ հոդվածի 3-րդ կետի առաջին պարբերությամբ նախատեսված դեպքում.
4. Սույն հոդվածի 3-րդ կետի 2-րդ ենթակետում նշված ապրանքները ձևակերպվում են «մաքսային տարածքից դուրս վերամշակում» մաքսային ընթացակարգով՝ առանց Միության մաքսային տարածք դրանք ներմուծելու:
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔԸ

article  176

5. Հանձնաժողովն իրավունք ունի սահմանելու այն ապրանքների ցանկը, որոնց նկատմամբ չի կիրառվում «մաքսային տարածքից դուրս վերամշակում» մաքսային ընթացակարգը: