Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 2
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔԸ article 368 Միության շրջանակներում մաքսային մարմինների փոխգործակցությունը. 1. Մաքսային մարմիններն իրենց վերապահված խնդիրների իրականացման և գործառույթների կատարման նպատակներով փոխգործակցում են միմյանց, ինչպես նաև անդամ պետությունների պետական մարմինների, այլ մարմինների ու կազմակերպությունների և Հանձնաժողովի հետ՝ սույն Օրենսգրքին, «Միության մասին» պայմանագրին, Միության շրջանակներում միջազգային պայմանագրերին և (կամ) անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան. 2. Մաքսային մարմինների փոխգործակցությունն իրականացվում է՝ 1) տեղեկատվության փոխանակման միջոցով, որն իրականացվում է Միության ընդհանուր գործընթացների շրջանակներում՝ «Միության մասին» պայմանագրին համապատասխան. 2) կանոնավոր կերպով տեղեկատվության՝ էլեկտրոնային ձևով փոխանակման միջոցով՝ սույն Օրենսգրքի 370-րդ հոդվածին համապատասխան, ինչպես նաև սույն Օրենսգրքով և (կամ) Միության շրջանակներում միջազգային պայմանագրերով սահմանված այլ դեպքերում. 3) փաստաթղթերի պատճեններ և (կամ) տեղեկություններ տրամադրելու վերաբերյալ հարցումների կատարման միջոցով. 4) մեկ անդամ պետության մաքսային մարմնի կողմից մյուս անդամ պետության մաքսային մարմնին տեղեկատվություն ուղարկելու միջոցով. 5) փոխադարձ վարչական օգնություն տրամադրելու միջոցով. 6) հաշվառքի սարքերի տեղադրման վայրերում խողովակաշարային տրանսպորտով կամ էլեկտրահաղորդման գծերով տեղափոխվող ապրանքների նկատմամբ մաքսային հսկողության իրականացման ժամանակ ներկայության միջոցով. 7) այլ եղանակով փոխգործակցության միջոցով. 3. Միության շրջանակներում մաքսային կարգավորման ոլորտի ընդհանուր գործընթացները սահմանվում են սույն Օրենսգրքի դրույթների պահպանումն ապահովելու, այդ թվում՝ Միության մաքսային տարածքով «մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգին համապատասխան տեղափոխվող ապրանքների, ժամանակավոր ներմուծված՝ միջազգային փոխադրում իրականացնող տրանսպորտային միջոցների, ժամանակավոր ներմուծված՝ անձնական օգտագործման տրանսպորտային միջոցների նկատմամբ մաքսային հսկողություն ապահովելու, ինչպես նաև Միության մաքսային տարածքից ապրանքների փաստացի արտահանումը հաստատելու նպատակով: |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔԸ article 368 4. Իր լիազորությունների իրականացման համար Հանձնաժողովն իրավունք ունի էլեկտրոնային եղանակով մաքսային մարմիններից պահանջելու և նրանցից ստանալու տեղեկատվություն, որը չի պարունակում անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան պետական գաղտնիքի (պետական գաղտնիքների) կամ սահմանափակ տարածման տեղեկությունների շարքին դասվող տեղեկություններ: |