Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 6
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՈԳԵԲՈՒԺԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՄԱՍԻՆ article 30 Հասարակական մշտադիտարկման ընթացքում հայտնաբերված խախտումների վերաբերյալ առողջապահության բնագավառում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմնին տեղեկատվություն տրամադրելը. 1. Հասարակական դիտորդների խումբը պարտավոր է մշտադիտարկումների արդյունքով արձանագրված թերությունների վերաբերյալ տեղեկատվությունը տրամադրել առողջապահության բնագավառում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմնին: 2004 թ. հունիսի 19ԵրևանՀՕ-80-Ն Հավելված «Հոգեբուժական օգնության և սպասարկման մասին» օրենքի ԸՆԹԱՑԱԿԱՐԳ ՀՈԳԵԿԱՆ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ԽՆԴԻՐ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ 1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ 1. Սույն ընթացակարգը կարգավորում է հոգեբուժական կազմակերպություններում հոգեկան առողջության խնդիր ունեցող անձանց իրավունքների իրականացման հետ կապված հարաբերությունները: 2. ՀԵՌԱԽՈՍԱԿԱՊԻ ԵՎ ՆԱՄԱԿԱԳՐԱԿԱՆ ԿԱՊԻ ՏՐԱՄԱԴՐՈՒՄԸ 2. Հոգեբուժական կազմակերպությունն իր տարածքում տեղադրում է առնվազն մեկ տաքսոֆոն (հեռախոս) հոգեկան առողջության խնդիր ունեցող անձանց համար հասանելի վայրում: Հեռախոսային խոսակցության վճարումները կատարվում են տվյալ անձի հաշվին: Հոգեբուժական կազմակերպության վարչակազմը հոգեկան առողջության խնդիր ունեցող անձանց համար հասանելի վայրում պետք է փակցնի հեռախոսային խոսակցության սակագները` «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» օրենքին համապատասխան. 3. Հոգեբուժական կազմակերպություն տեղափոխվող յուրաքանչյուր անձ հոգեբուժական կազմակերպությունում գտնվելու ընթացքում իրավունք ունի յուրաքանչյուր ամսվա ընթացքում կատարելու առնվազն երեք անվճար հեռախոսազանգ Հայաստանի Հանրապետության տարածքում, ընդ որում առաջին հեռախոսազանգի իրավունքը ապահովվում է հոգեբուժական կազմակերպություն տեղափոխվելուց անմիջապես հետո. 4. Հոգեբուժական կազմակերպությունն իր տարածքում տեղադրում է առնվազն մեկ փոստարկղ` «Փոստային կապի մասին» օրենքին համապատասխան: Հոգեբուժական կազմակերպությունում գտնվող հոգեկան առողջության խնդիր ունեցող անձին պետք է հասանելի լինի փոստարկղից օգտվելը: Հոգեբուժական կազմակերպության վարչակազմը հոգեկան առողջության խնդիր ունեցող անձանց համար հասանելի վայրում պետք է փակցնի փոստային ծառայությունների սակագները` «Փոստային կապի մասին» օրենքին համապատասխան: |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՈԳԵԲՈՒԺԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՄԱՍԻՆ article 30 5. Հոգեբուժական կազմակերպությունում գտնվող անձն իրավունք ունի իր միջոցների հաշվին նամակագրական (փոստային) կապ հաստատելու ցանկացած անձի հետ: Հոգեբուժական կազմակերպությունն ապահովում է նամակագրական կապի միջոցով հաղորդակցվելու հասանելիությունը և դրա գաղտնիությունը հոգեկան առողջության խնդիր ունեցող անձի համար: Հոգեբուժական կազմակերպության վարչակազմն ապահովում է հոգեբուժական կազմակերպությունում գտնվող հոգեկան առողջության խնդիր ունեցող անձի գրած նամակների փոխանցումը փոստային ծառայությանը և փոստային առաքման անդորրագրի, ինչպես նաև փոստով ստացված, չբացված նամակների հանձնումը հոգեկան առողջության խնդիր ունեցող անձին: Հոգեբուժական կազմակերպությունում գտնվող հոգեկան առողջության խնդիր ունեցող անձի ուղարկած և ստացած նամակները հոգեբուժական կազմակերպությունը չի կարող ենթարկել գրաքննության: 3. ԱՅՑԵԼՈՒՆԵՐԻ ՀԵՏ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ ԵՎ ԱՌԱՋԻՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ԻՐԵՐԻ ԵՎ ՊԱՐԱԳԱՆԵՐԻ ՁԵՌՔԲԵՐՈՒՄԸ 6. Հոգեբուժական կազմակերպության վարչակազմը հոգեկան առողջության խնդիր ունեցող անձանց համար, բացառությամբ օրենքով սահմանված դեպքերի, այցելուների հետ ազատ հանդիպելու պայմաններ է ստեղծում` չխախտելով տվյալ հոգեբուժական կազմակերպության գործադիր մարմնի հաստատած ներհիվանդանոցային ռեժիմը. 7. Երեխայի կամ անգործունակ ճանաչված անձանց հետ այցելուների հանդիպման ժամանակ բժշկական համապատասխան ցուցումների դեպքում բժիշկ-հոգեբույժի հանձնարարությամբ ուղեկցում է տվյալ բաժանմունքի բուժքույրը, որի վերաբերյալ գրառում է կատարվում բժշկական փաստաթղթերում. 8. Հոգեկան առողջության խնդիր ունեցող անձինք իրավունք ունեն` 1) անձամբ, իսկ օրինական ներկայացուցչի առկայության դեպքում` նաև օրինական ներկայացուցչի միջոցով, հոգեբուժական կազմակերպություն տեղափոխելու լիազոր մարմնի սահմանած ցանկին համապատասխան առաջին անհրաժեշտության իրեր և պարագաներ, բացառությամբ ծակող, կտրող իրերի, կամ 2) իրենց միջոցների հաշվին ձեռք բերելու (այդ թվում` էլեկտրոնային հեռահաղորդակցության միջոցներով) առաջին անհրաժեշտության իրեր և պարագաներ, բացառությամբ ծակող, կտրող իրերի, ընդ որում` |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՈԳԵԲՈՒԺԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՄԱՍԻՆ article 30 ա. գործունակ լինելու դեպքում անձամբ, եթե տվյալ հոգեբուժական կազմակերպության տարածքում առկա է առևտրի օբյեկտ, բ. անգործունակ ճանաչված լինելու դեպքում՝ իրենց օրինական ներկայացուցիչների կամ համապատասխան աշխատակցի միջոցով: 4. ԹԵՐԹԵՐՈՎ ԵՎ ԱՄՍԱԳՐԵՐՈՎ ԱՊԱՀՈՎՈՒՄԸ 9. Յուրաքանչյուր հոգեբուժական կազմակերպությունում պետք է առկա լինի թերթերի և ամսագրերի բաժանորդագրություն իրականացնող կազմակերպության բաժանորդագրության անվանացանկ, որը պետք է հասանելի լինի հոգեբուժական կազմակերպությունում գտնվող հոգեկան առողջության խնդիր ունեցող անձանց. 10. Հոգեբուժական կազմակերպության վարչակազմը պարտավոր է ապահովել հոգեկան առողջության խնդիր ունեցող անձի կողմից թերթերի բաժանորդագրությունը և բաժանորդագրված թերթերի և ամսագրերի հանձնումը հոգեկան առողջության խնդիր ունեցող անձին: 5. ԱՆՁՆԱԿԱՆ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԲՈՒԺՄԱՆ, ՀԵՏԱԶՈՏՄԱՆ, ԴՈՒՐՍԳՐՄԱՆ, ՕՐԵՆՔՈՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԻՐ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐՈՎ ՀՈԳԵԿԱՆ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ԽՆԴԻՐ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԻ ԿՈՂՄԻՑ ՀՈԳԵԲՈՒԺԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԱԴԻՐ ՄԱՐՄՆԻՆ ԿԱՄ ԲԱԺԱՆՄՈՒՆՔԻ ՎԱՐԻՉԻՆ ԴԻՄԵԼԸ, ԻՐ ԸՆՏՐԱԾ ԲԺԻՇԿ-ՀՈԳԵԲՈՒՅԺԻ` ՀՈԳԵԲՈՒԺԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻՆ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՈՒՄԸ 11. Հոգեբուժական կազմակերպությունում գտնվող հոգեկան առողջության խնդիր ունեցող յուրաքանչյուր անձ իրավունք ունի գրավոր կամ բանավոր անձնական ընդունելության համար դիմելու հոգեբուժական կազմակերպության գործադիր մարմին, որը պարտավոր է դիմումն ստանալու օրը, իսկ դրա անհնարինության դեպքում մեկ աշխատանքային օրվա ընթացքում կազմակերպելու հոգեբուժական կազմակերպությունում գտնվող հոգեկան առողջության խնդիր ունեցող անձի հետ անձնական հանդիպումը (ընդունելությունը). 12. Հոգեբուժական կազմակերպությունում գտնվող հոգեկան առողջության խնդիր ունեցող յուրաքանչյուր անձ իրավունք ունի իր բուժման, հետազոտման, դուրսգրման՝ օրենքով սահմանված իր իրավունքների պաշտպանության հարցերով գրավոր կամ բանավոր դիմելու հոգեբուժական կազմակերպության գործադիր մարմին կամ բաժանմունքի վարիչին: |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՈԳԵԲՈՒԺԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՄԱՍԻՆ article 30 13. Հոգեբուժական կազմակերպության գործադիր մարմինը կամ բաժանմունքի վարիչը, ստանալով դիմումը կամ բանավոր հարցումը և այդ մասին նշում կատարելով հոգեկան առողջության խնդիր ունեցող անձի բժշկական փաստաթղթում, ոչ ավելի, քան երկու աշխատանքային օրվա ընթացքում համապատասխան տեղեկատվությունը տրամադրում է դիմումատուին և ձեռնամուխ լինում համապատասխան հարցերի կարգավորմանը. 14. Հոգեբուժական կազմակերպությունում գտնվող հոգեկան առողջության խնդիր ունեցող անձն իրավունք ունի գրավոր կամ բանավոր դիմելու հոգեբուժական կազմակերպության գործադիր մարմին` պահանջելով սեփական միջոցների հաշվին ապահովել իր ընտրած բժիշկ-հոգեբույժի մասնակցությունը հոգեբուժական հանձնաժողովի աշխատանքներին, բժշկական զննման և (կամ) բուժման ընթացքին. 15. Դիմումը կամ բանավոր հաղորդագրությունն ստանալուց հետո` երկու աշխատանքային օրվա ընթացքում, հոգեբուժական կազմակերպության գործադիր մարմինը դիմում է դիմումում նշված բժիշկ-հոգեբույժին և, նրա համաձայնությունը ձեռք բերելով, տվյալ բժիշկ-հոգեբույժին ընդգրկում է հանձնաժողովային բժշկական զննման և (կամ) բուժման գործընթացում: Դիմումում նշված բժիշկ-հոգեբույժի հրաժարվելը չի սահմանափակում հոգեկան առողջության խնդիր ունեցող անձի` այլ բժիշկ-հոգեբույժ ընտրելու իրավունքը: 6. ՀՈԳԵԲՈՒԺԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՀՈԳԵԿԱՆ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ԽՆԴԻՐ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ, ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ԴՐԱՆՑ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ ԻՐԱԶԵԿՈՒՄԸ 16. Հոգեբուժական կազմակերպություն ընդունված անձը, իսկ օրինական ներկայացուցչի առկայության դեպքում` նաև օրինական ներկայացուցիչը, բժիշկ-հոգեբույժի կողմից ընդունվելուց հետո՝ մեկ օրացուցային օրվա ընթացքում, իրազեկվում են հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձի իրավունքների, ազատությունների, դրանց սահմանափակումների, ինչպես նաև հոգեկան խանգարման բնույթի, առաջարկվող բուժման նպատակի, մեթոդաբանության, տևողության, ինչպես նաև կողմնակի ազդեցության և ակնկալվող արդյունքների, հոգեբուժական օգնությունից և սպասարկումից հրաժարվելու հետևանքների վերաբերյալ` այդ մասին համապատասխան նշում կատարելով հոգեկան առողջության խնդիր ունեցող անձի բժշկական փաստաթղթում: |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՈԳԵԲՈՒԺԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՄԱՍԻՆ article 30 17. Հոգեկան առողջության խնդիր ունեցող անձին սույն ընթացակարգի 16-րդ կետին համապատասխան իրազեկելու փաստը հաստատվում է սույն օրենքով նախատեսված իրազեկման թերթիկ հանձնելով: Իրազեկման թերթիկը կազմվում է երկու օրինակից, որոնք ստորագրում են հոգեկան առողջության խնդիր ունեցող անձը, իսկ օրինական ներկայացուցչի առկայության դեպքում` օրինական ներկայացուցիչը և իրազեկման համար պատասխանատուն: Իրազեկման թերթիկի մեկ օրինակը հանձնվում է հոգեկան առողջության խնդիր ունեցող անձին, իսկ օրինական ներկայացուցչի առկայության դեպքում պատշաճ ծանուցմամբ` նաև օրինական ներկայացուցչին, իսկ մյուս օրինակը կցվում է բժշկական փաստաթղթին. 18. Եթե հոգեկան առողջության խնդիր ունեցող անձն օտարերկրացի է, ապա հոգեբուժական կազմակերպության գործադիր տնօրենը նույն օրը, իսկ ոչ աշխատանքային օրերին և ժամերին` հաջորդ աշխատանքային օրը միաժամանակ գրավոր տեղեկացնում է նաև լիազոր մարմնին, որն էլ իր հերթին այդ մասին հայտնում է արտաքին գործերի բնագավառում պետական կառավարման մարմնին: Առանց անձը հաստատող փաստաթղթի անձանց, քաղաքացիություն չունեցող անձանց դեպքում բժիշկ-հոգեբույժը կամ հոգեբուժական հանձնաժողովը բուժման փաստի վերաբերյալ գրավոր տեղեկացնում է իրավապահ մարմիններին. 19. Հոգեբուժական կազմակերպության գործադիր մարմինը գրավոր սահմանում է հոգեբուժական կազմակերպությունում գտնվող հոգեկան առողջության խնդիր ունեցող անձին սույն ընթացակարգի 16-րդ կետին համապատասխան իրազեկելու համար պատասխանատու անձանց. 20. Հոգեկան առողջության խնդիր ունեցող անձը, սույն ընթացակարգի 16-րդ կետին համապատասխան, թարգմանչի միջոցով իրազեկվում է այն լեզվով և այն եղանակով, որը հասկանալի է տվյալ անձին: Ընդ որում, տվյալ իրավունքների, իրավունքների սահմանափակումների իրազեկումը ներառում է նաև դրանց իրականացման մեխանիզմների պարզաբանումը: Սույն կետով սահմանված կարգը տարածվում է նաև անձի իրավունքների բանավոր իրազեկման կարգի վրա: Թարգմանչի ծախսերը փոխհատուցում է հոգեբուժական կազմակերպությունը: |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՈԳԵԲՈՒԺԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՄԱՍԻՆ article 30 21. Եթե հոգեկան առողջության խնդիր ունեցող անձը, ելնելով իր առողջական վիճակից, ի վիճակի չէ հասկանալ իր իրավունքները կամ ստորագրել իրազեկման թերթիկը, ապա տվյալ անձի իրավունքների և պարտականությունների մասին իրազեկվում է միայն նրա օրինական ներկայացուցիչը, եթե առկա է, որն էլ ստորագրում է նշված իրազեկման թերթիկը: Դրա մասին նշում է կատարվում բժշկական փաստաթղթերում. 22. Եթե հոգեբուժական կազմակերպությունում գտնվող հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձը, իր առողջական վիճակից ելնելով, չի ստորագրել իրազեկման թերթիկը, ապա դրա վերաբերյալ նշում է կատարվում բժշկական փաստաթղթերում, իսկ անձի առողջական վիճակի բարելավման դեպքում տվյալ անձն իրազեկվում է իր իրավունքների, իրավունքների սահմանափակումների մասին, և նրան առաջարկվում է ստորագրել իրազեկման թերթիկը, իսկ դրանից հրաժարվելու դեպքում կրկին նշում է կատարվում բժշկական փաստաթղթերում. 23. Անկախ տվյալ անձի տվյալ հոգեբուժական կազմակերպությունում նախկինում բուժվելու փաստից, յուրաքանչյուր անգամ այդ կազմակերպություն ընդունվելու դեպքում հոգեկան առողջության խնդիր ունեցող անձին, սույն ընթացակարգին համապատասխան, իրազեկում են իր իրավունքների, իրավունքների սահմանափակումների մասին: |