Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՄԱՔՍԱՅԻՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ article 327 Ապրանքներ, տրանսպորտային միջոցներ և փաստաթղթեր վերցնելը. 1. Մաքսային իրավախախտման անմիջական օբյեկտ համարվող ապրանքները, մաքսային սահմանով դրանց տեղափոխման համար օգտագործվող տրանսպորտային միջոցները, մաքսային սահմանով ապրանքների տեղափոխման նպատակով պատրաստված գաղտնարանները, ինչպես նաև մաքսային կանոնների խախտումների վերաբերյալ վարույթի քննության համար անհրաժեշտ փաստաթղթերը վերցվում են Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքով, Միության մաքսային օրենսգրքով և սույն օրենքով սահմանված կարգով: Վերցնելը կատարվում է ընթերակաների, իսկ անհրաժեշտության դեպքում՝ նաև թարգմանչի և մասնագետի մասնակցությամբ. 2. Ապրանքներ, տրանսպորտային միջոցներ և փաստաթղթեր վերցնելու համար մաքսային մարմինների պաշտոնատար անձինք իրավունք ունեն պահանջելու բացել փակված շինություններն ու պահեստարանները, իսկ պահանջի չկատարման դեպքում` ինքնուրույն բացելու և մուտք գործելու այնտեղ: Մաքսային մարմինների պաշտոնատար անձանց կողմից ֆիզիկական անձանց բնակարաններ մուտք գործելու կարգը սահմանվում է օրենքով: Վերցված բոլոր ապրանքները, տրանսպորտային միջոցները և փաստաթղթերը ներկայացվում են վերցման մասնակիցներին, մանրամասն նկարագրվում է արձանագրության մեջ, իսկ անհրաժեշտության դեպքում` կնքվում. 3. Վերցնելն ավարտելուց հետո կազմվում է համապատասխան արձանագրություն, որտեղ նշվում են այն կազմող անձի պաշտոնը և ազգանունը, վերցնելու վայրը, ժամանակը, հանգամանքները, վերցնելու մասնակիցների ինքնությունը հաստատող տվյալները, վերցված առարկաների քանակը, չափը, քաշը, բնորոշիչ հատկանիշները և այլ առանձնահատկություններ. 4. Արձանագրություն կազմող պաշտոնատար անձը պարտավոր է արձանագրությունը ծանոթացնել գործողության բոլոր մասնակիցներին, որոնք ծանոթանալուց հետո ստորագրում են և իրավունք ունեն պահանջելու արձանագրության մեջ ներառել իրենց դիտողությունները. 5. Արձանագրության պատճենը ստորագրությամբ հանձնվում է այն անձին, որի ներկայությամբ կատարվել է վերցնելու գործողությունը: |