FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՊՐՈԲԱՑԻԱՅԻ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

article  16

Պրոբացիայի ծառայողի երդումը.
1. Պրոբացիայի ծառայությունում պրոբացիայի ծառայողի պաշտոնի նշանակվող անձինք (բացառությամբ առանց ընդհատման Պրոբացիայի ծառայության այլ պաշտոնի տեղափոխման, փոխադրման կամ առաջխաղացման դեպքերի) Հայաստանի Հանրապետության պետական դրոշի առջև Նախարարի սահմանած կարգով տալիս են հետևյալ բովանդակությամբ երդում. «Ես` (անուն, հայրանուն, ազգանուն), Հայաստանի Հանրապետության Պրոբացիայի ծառայությունում պաշտոն ստանձնելով, երդվում եմ հավատարմորեն ծառայել Հայաստանի Հանրապետության ժողովրդին, խստագույնս պահպանել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը և օրենքները, մարդու և քաղաքացու իրավունքներն ու ազատությունները, աջակցել սահմանադրական կարգի պահպանմանը, անվերապահորեն և բարեխղճորեն կատարել պարտականություններս».
2. Պրոբացիայի ծառայողը երդում տալիս է անհատական կարգով, երդման տեքստն ընթերցելու միջոցով.
3. Պրոբացիայի ծառայողն ստորագրում է իր ընթերցած երդման տեքստը, որը պահվում է նրա անձնական գործում: