Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 2
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՓԱՍՏԱԲԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ article 17 Փաստաբանը. 1. Փաստաբան է այն անձը, որը՝ 1) Հայաստանի Հանրապետությունում ստացել է իրավագիտության բակալավրի կամ մագիստրոսի որակավորման աստիճան կամ դիպլոմավորված մասնագետի բարձրագույն իրավաբանական կրթության որակավորման աստիճան կամ համապատասխան աստիճան է ձեռք բերել օտարերկրյա պետությունում, որոնց ճանաչումն ու համարժեքության հաստատումը Հայաստանի Հանրապետությունում իրականացվել են օրենքով սահմանված կարգով և 2) ստացել է արտոնագիր` փաստաբանական գործունեություն իրականացնելու համար. 2. Փաստաբանի կարգավիճակը, ինչպես նաև դատավարության շրջանակներում որպես վստահորդի ներկայացուցիչ կամ պաշտպան մասնակցելիս նրա անձը հաստատվում է փաստաբանների պալատի տված արտոնագրով, վկայականով կամ դրանց փոխարինող պլաստիկ քարտով, որոնց տրամադրման կարգը սահմանվում է փաստաբանների պալատի խորհրդի որոշմամբ. 3. Իրավաբանական օգնություն ցույց տալու ժամանակ փաստաբանը՝ 1) խորհրդատվություն է տրամադրում իրավական հարցերով՝ ինչպես բանավոր, այնպես էլ գրավոր. 2) կազմում է դիմումներ, բողոքներ, գանգատներ, միջնորդություններ և իրավական բնույթի այլ փաստաթղթեր, ինչպես նաև դրանց նախագծեր. 3) որպես վստահորդի ներկայացուցիչ մասնակցում է քաղաքացիական և վարչական դատավարությանը, մասնակցում է գործի քննությանը Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանում. 4) որպես ներկայացուցիչ կամ պաշտպան մասնակցում է քրեական դատավարությանը և վարչական իրավախախտումների գործերով վարույթին. 5) որպես վստահորդի ներկայացուցիչ մասնակցում է գործերի քննությանը արբիտրաժային տրիբունալում կամ վեճեր լուծող այլ մարմիններում, ինչպես նաև հաշտարարի մասնակցությամբ իրականացվող հաշտարարական գործընթացում. |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՓԱՍՏԱԲԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ article 17 6) ներկայացնում է վստահորդի շահերը պետական և տեղական ինքնակառավարման մարմիններում, հասարակական միավորումներում և այլ կազմակերպություններում, օտարերկրյա պետությունների պետական իշխանության մարմիններում, դատարաններում, հետաքննության կամ նախաքննության մարմիններում, միջազգային դատական մարմիններում, օտարերկրյա պետությունների ոչ կառավարական մարմիններում, եթե այլ բան նախատեսված չէ տվյալ երկրի օրենսդրությամբ, միջազգային դատական մարմինների և այլ միջազգային կազմակերպությունների կանոնադրային փաստաթղթերով կամ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով. 4. Փաստաբանն իրավունք ունի ցույց տալու օրենքով չարգելված իրավաբանական այլ օգնություն: |