Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 10
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ article 18 Գյուտերի, արդյունաբերական դիզայնների, բույսերի սորտերի, ապրանքային նշանների, աշխարհագրական նշումների, ծագման տեղանունների, երաշխավորված ավանդական արտադրանքի, ֆիրմային անվանումների, ինտեգրալ միկրոսխեմաների տոպոլոգիաների իրավական պահպանության հետ կապված իրավաբանական նշանակություն ունեցող գործողությունների համար պետական տուրքի դրույքաչափերը. Գյուտերի, արդյունաբերական դիզայնների, բույսերի սորտերի, ապրանքային նշանների, աշխարհագրական նշումների, ծագման տեղանունների, երաշխավորված ավանդական արտադրանքի, ֆիրմային անվանումների, ինտեգրալ միկրոսխեմաների տոպոլոգիաների իրավական պահպանության հետ կապված իրավաբանական նշանակություն ունեցող գործողությունների համար պետական տուրքը գանձվում է հետևյալ դրույքաչափերով (բազային տուրքի նկատմամբ գործակիցներով). 1. գյուտերի իրավական պահպանության գծով՝ ա) գյուտի արտոնագիր (կարճաժամկետ արտոնագիր) ստանալու հայտի, այդ թվում՝ ազգային փուլ փոխադրված միջազգային հայտի, գրանցման և նախնական փորձաքննության արդյունքներով որոշում կայացնելու համար հավակնության սահմանման 5-ից ավելի կետերից յուրաքանչյուրի համար՝ լրացուցիչ 205 բ) հայտի վաղաժամկետ հրապարակման մասին դիմումի քննարկման և դրա արդյունքներով որոշում կայացնելու համար 10 գ) գյուտի ըստ էության փորձաքննություն անցկացնելու և դրա արդյունքներով որոշում կայացնելու համար (հավակնության սահմանման յուրաքանչյուր անկախ կետի համար) 120 դ) գյուտի պետական գրանցման և արտոնագիր (կարճաժամկետ արտոնագիր) տալու համար 15 ե) գյուտի արտոնագրին (կարճաժամկետ արտոնագրին) կից գյուտի լրիվ նկարագրությունը հրապարակելու համար` 25 էջից ավելի յուրաքանչյուր էջի համար 2.5 զ) բողոքարկման խորհուրդ ներկայացված բողոքի քննարկման և դրա արդյունքներով որոշում կայացնելու համար 25 է) գյուտի արտոնագիր տալու հայտը գյուտի կարճաժամկետ արտոնագիր տալու հայտի փոխակերպելու մասին դիմումի քննարկման և դրա արդյունքներով որոշում կայացնելու համար 10 ը) գյուտի կարճաժամկետ արտոնագիր տալու հայտը գյուտի արտոնագիր տալու հայտի փոխակերպելու մասին դիմումի քննարկման և դրա արդյունքներով որոշում կայացնելու համար 10 թ) սահմանված ժամկետների երկարաձգման մասին դիմումի քննարկման և դրա արդյունքներով որոշում կայացնելու համար 8 ժ) հայտով գործավարությունը շարունակելու մասին դիմումի քննարկման և դրա արդյունքներով որոշում կայացնելու համար 15 ժա) իրավունքների վերականգնման մասին դիմումի քննարկման և դրա արդյունքներով որոշում կայացնելու համար 10 |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ article 18 ժբ) միջազգային կամ ցուցահանդեսային առաջնության խնդրարկումը քննարկելու և դրա արդյունքներով որոշում կայացնելու համար (խնդրարկվող յուրաքանչյուր առաջնության համար) 10 ժգ) խնդրարկվող առաջնությունը ճշգրտելու կամ լրացնելու համար դիմումի քննարկման և դրա արդյունքներով որոշում կայացնելու համար 10 ժդ) առաջնության իրավունքի վերականգնման մասին դիմումի քննարկման և դրա արդյունքներով որոշում կայացնելու համար 10 ժե) արտոնագրի (կարճաժամկետ արտոնագրի) կրկնակը տալու համար 10 ժզ) արտոնագրի (կարճաժամկետ արտոնագրի) պատճենը տալու համար 5 ժէ) գյուտի արտոնագիրը գործողության մեջ պահելու համար (յուրաքանչյուր տարվա համար)` երկրորդ, երրորդ տարվա համար 20 չորրորդ, հինգերորդ տարվա համար 25 վեցերորդ, յոթերորդ տարվա համար 30 ութերորդ, իններորդ տարվա համար 40 տասներորդ, տասնմեկերորդ տարվա համար 50 տասներկուերորդ, տասներեքերորդ տարվա համար 60 տասնչորսերորդ, տասնհինգերորդ տարվա համար 70 տասնվեցերորդ, տասնյոթերորդ տարվա համար 80 տասնութերորդ, տասնիններորդ, քսաներորդ տարվա համար 100 քսանմեկերորդ, քսաներկուերորդ տարվա համար 130 քսաներեքերորդ, քսանչորսերորդ, քսանհինգերորդ տարվա համար 160 ժը) գյուտի կարճաժամկետ արտոնագիրը գործողության մեջ պահելու համար (յուրաքանչյուր տարվա համար)` երկրորդ, երրորդ տարվա համար 20 չորրորդ, հինգերորդ տարվա համար 25 վեցերորդ, յոթերորդ տարվա համար 30 ութերորդ, իններորդ տարվա համար 35 տասներորդ տարվա համար 40 ժթ) գյուտի արտոնագրի (կարճաժամկետ արտոնագրի) գործողության վերականգնման մասին դիմումի քննարկման և դրա արդյունքներով որոշում կայացնելու համար 50 ի) լրացուցիչ իրավական պահպանություն խնդրարկելու մասին դիմումի քննարկման և դրա արդյունքներով որոշում կայացնելու համար 50 իա) գյուտերի` Հայաստանի Հանրապետության համապատասխան պետական գրանցամատյանում փոփոխություն կատարելու մասին դիմումի քննարկման և դրա արդյունքներով որոշում կայացնելու համար 8 իբ) գյուտի կարճաժամկետ արտոնագիր տալու դեմ բողոքարկման խորհուրդ ներկայացված առարկության քննարկման և դրա արդյունքներով որոշում կայացնելու համար 40 |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ article 18 իգ) գյուտի կարճաժամկետ արտոնագրին կից գյուտի նոր լրիվ նկարագրությունը հրապարակելու համար 5 25 էջից ավելի յուրաքանչյուր էջի համար՝ լրացուցիչ 1.5 իդ) արտոնագրատիրոջ իրավունքների փոխանցումը գրանցելու մասին որոշում կայացնելու համար (պայմանագրով (փոխանցման ակտով) նախատեսված յուրաքանչյուր գյուտի համար) 40 իե) լիցենզիայի գրանցման համար (յուրաքանչյուր գյուտի համար) 60 իզ) լիցենզիայի մեջ կատարված փոփոխությունները և լիցենզիայի չեղյալ հայտարարումը գրանցելու համար 10 իէ) բաց լիցենզիա տրամադրելու պատրաստակամության մասին հայտարարություն հրապարակելու մասին դիմումի քննարկման և դրա արդյունքներով որոշում կայացնելու համար 2 իը) բաց լիցենզիա տրամադրելու պատրաստակամության մասին հայտարարությունը հետ կանչելու մասին տեղեկությունների հրապարակման մասին դիմումի քննարկման և դրա արդյունքներով որոշում կայացնելու համար 10 իթ) արտոնագիր ստանալու իրավունքի փոխանցման մասին դիմումի քննարկման և դրա արդյունքներով որոշում կայացնելու համար 15 լ) հայտում փոփոխություն կատարելու մասին դիմումի քննարկման և դրա արդյունքներով որոշում կայացնելու համար 2 լա) հայտին կամ գրանցված իրավունքներին վերաբերող փաստաթղթերն ու նյութերը ուսումնասիրելու կամ դրանց ծանոթանալու մասին դիմումի քննարկման և դրա արդյունքներով որոշում կայացնելու համար 12 լբ) Եվրասիական արտոնագրային կոնվենցիայի համաձայն՝ փորձաքննության պահանջներին (ձևական հատկանիշներով) հայտի համապատասխանության ստուգման և առաքման համար 30 լգ) ազգային փուլ փոխադրված միջազգային հայտի քննարկումը սահմանված ժամկետից շուտ սկսելու մասին դիմումի քննարկման և դրա արդյունքներով որոշում կայացնելու համար 10 3. արդյունաբերական դիզայնի իրավական պահպանության հետ կապված գործողությունների գծով` ա) արդյունաբերական դիզայնի արտոնագիր տալու հայտը գրանցելու, հայտի նախնական փորձաքննություն անցկացնելու և դրա արդյունքներով որոշում կայացնելու համար 20 հայտում ներառված մեկից ավելի յուրաքանչյուր արդյունաբերական դիզայնի համար՝ լրացուցիչ 8 բ) հայտում փոփոխություն կատարելու մասին դիմումի քննարկման և դրա արդյունքներով որոշում կայացնելու համար 2 |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ article 18 գ) միջազգային կամ ցուցահանդեսային առաջնության խնդրարկման քննարկման և դրա արդյունքներով որոշում կայացնելու համար (յուրաքանչյուրի համար) 10 դ) առաջնության իրավունքի վերականգնման մասին դիմումի քննարկման և դրա արդյունքներով որոշում կայացնելու համար 10 ե) խնդրարկվող առաջնությունը ճշգրտելու կամ լրացնելու համար դիմումի քննարկման և դրա արդյունքներով որոշում կայացնելու համար 10 զ) հայտի հրապարակումը հետաձգելու մասին դիմումի քննարկման և դրա արդյունքներով որոշում կայացնելու համար 10 է) հայտին կամ գրանցված իրավունքներին վերաբերող փաստաթղթերն ու նյութերն ուսումնասիրելու կամ դրանց ծանոթանալու մասին դիմումի քննարկման և դրա արդյունքներով որոշում կայացնելու համար 12 ը) իրավունքների վերականգնման մասին դիմումի քննարկման և դրա արդյունքներով որոշում կայացնելու համար 10 թ) սահմանված ժամկետների երկարաձգման մասին դիմումի քննարկման և դրա արդյունքներով որոշում կայացնելու համար 8 ժ) արդյունաբերական դիզայնի հայտի ըստ էության փորձաքննության անցկացման և դրա արդյունքներով որոշում կայացնելու համար 30 հայտում ներառված մեկից ավելի յուրաքանչյուր արդյունաբերական դիզայնի համար՝ լրացուցիչ 20 ժա) բողոքարկման խորհուրդ ներկայացված բողոքի քննարկման և դրա արդյունքներով որոշում կայացնելու համար 15 ժբ) արդյունաբերական դիզայնի պետական գրանցման և արտոնագիր տալու համար 15 ժգ) արդյունաբերական դիզայնի արտոնագիր տալու դեմ առարկության քննարկման և դրա արդյունքներով որոշում կայացնելու համար 10 ժդ) արդյունաբերական դիզայնի արտոնագրի գործողության ժամկետի երկարաձգման համար՝ առաջին հինգ տարվա համար 60 երկրորդ հինգ տարվա համար 120 երրորդ հինգ տարվա համար 180 չորրորդ հինգ տարվա համար 270 հինգերորդ հինգ տարվա համար 480 ժե) արդյունաբերական դիզայնի նկատմամբ իրավունքների փոխանցումը գրանցելու համար (յուրաքանչյուր արդյունաբերական դիզայնի համար) 40 ժզ) լիցենզիայի գրանցման համար 60 մեկից ավելի յուրաքանչյուր արդյունաբերական դիզայնի համար՝ լրացուցիչ 45 ժէ) արդյունաբերական դիզայնի լիցենզիայի փոփոխությունները և լիցենզիայի չեղյալ հայտարարումը գրանցելու համար 10 ժը) արտոնագրի կրկնակը տալու համար 10 |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ article 18 ժթ) արտոնագրի պատճենը տալու համար 5 ի) արդյունաբերական դիզայնների Հայաստանի Հանրապետության պետական գրանցամատյանում փոփոխություն կատարելու համար 8 իա) արդյունաբերական դիզայնի արտոնագիր ստանալու իրավունքի փոխանցման մասին դիմումի քննարկման և փոխանցումը գրանցելու համար 15 իգ) արդյունաբերական դիզայնի արտոնագրի գործողությունը վերականգնելու մասին դիմումի քննարկման և դրա արդյունքներով որոշում կայացնելու համար 40 իդ) հայտի նկատմամբ իրավունքները վերականգնելու մասին դիմումի քննարկման և դրա արդյունքներով որոշում կայացնելու համար 10 իե) արդյունաբերական դիզայնի միջազգային հայտի և եվրասիական հայտի առաքման համար 30 3.1 Բույսերի սորտերի հետ կապված գործողությունների գծով՝ ա) բույսի սորտի հայտ ներկայացնելու համար 5 բ) Կոնվենցիայով` առաջնություն խնդրարկելու համար 4 գ) բույսի սորտի նկարագրության հրապարակման համար` հինգ էջից ավելի յուրաքանչյուր էջի համար 2 դ) արտոնագիր տալու համար 3 ե) լիցենզիոն պայմանագրի գրանցման համար, եթե այն վերաբերում է մեկ արտոնագրի մի քանի արտոնագրի (մեկից ավելի յուրաքանչյուրի համար) 105 զ) արտոնագրի կրկնակը տալու համար 1 4. ապրանքային նշանների իրավական պահպանության հետ կապված գործողությունների գծով՝ ա) ապրանքային նշանի հայտ ներկայացնելու համար 30 բ) ապրանքային նշանի փորձաքննություն անցկացնելու համար 40 մեկից ավելի յուրաքանչյուր դասի համար` լրացուցիչ 15 գ) առաջնության իրավունքից օգտվելու համար (յուրաքանչյուր առաջնային հայտով) 10 դ) ապրանքային նշանի հայտի զատման համար 15 ե) պետական լիազոր մարմնում որևէ գործընթացի իրականացման ժամկետի բացթողնման հետևանքով կորցրած իրավունքի վերականգնման մասին դիմում ներկայացնելու համար 20 զ) իրավունքների վերականգնման մասին որոշման դեմ բողոքարկման խորհուրդ բողոք ներկայացնելու համար 50 է) ապրանքային նշանի գրանցումը մերժելու կամ մասնակի գրանցման մասին կրկնական փորձաքննության որոշման հետ չհամաձայնելու դեպքում բողոքարկման խորհուրդ բողոք ներկայացնելու համար 50 ը) բաց թողած ժամկետի վերականգնման համար 30 թ) պետական լիազոր մարմնում որևէ գործընթացի գործողություն կատարելու համար նախատեսված ժամկետի երկարաձգման համար 10 |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ article 18 ժ) ապրանքային նշանի հայտում փոփոխություն կատարելու համար 10 ժա) ապրանքային նշանի գրանցման համար 50 ժբ) ապրանքային նշանի վկայագրի կրկնակ տալու համար 30 ժգ) ապրանքային նշանների պետական գրանցամատյանում ապրանքային նշանի նկատմամբ իրավունքների փոխանցումը գրանցելու համար (պայմանագրով նախատեսված յուրաքանչյուր ապրանքային նշանի համար) 60 ժդ) ապրանքային նշանների պետական գրանցամատյանում փոփոխություն կատարելու համար 20 ժե) հայտարկված ապրանքային նշանի գրանցման դեմ առարկություն ներկայացնելու համար 10 ժզ) յուրաքանչյուրի կոլեկտիվ նշանի և հավաստագրային նշանի գրանցման համար 90 ժէ) ապրանքային նշանը Հայաստանի Հանրապետությունում հանրահայտ ճանաչելու համար 250 ժը) ապրանքային նշանի գրանցման գործողության ժամկետը երկարաձգելու համար 120 մեկից ավելի յուրաքանչյուր դասի համար` լրացուցիչ 10 ժթ) ապրանքային նշանների պետական գրանցամատյանում ապրանքային նշանի լիցենզիայի կամ ենթալիցենզիայի գրանցման համար (պայմանագրով նախատեսված յուրաքանչյուր ապրանքային նշանի համար) 60 ի) գրանցված լիցենզիայի կամ ենթալիցենզիայի պայմանների փոփոխությունների կամ դրա չեղյալ հայտարարումը գրանցելու համար 25 իա) ապրանքային նշանի գրանցումը զատելու և վկայագիր տրամադրելու համար 40 իբ) ապրանքային նշանի միջազգային գրանցման կամ տարածքային ընդարձակման դիմում ներկայացնելու համար 30 իգ) ապրանքային նշանների միջազգային գրանցման մասին Մադրիդյան համաձայնագրի արձանագրության 8(7)(a) հոդվածի համաձայն` յուրաքանչյուր միջազգային գրանցման նկատմամբ Հայաստանի Հանրապետությունը 3ter հոդվածին համապատասխան նշելու համար՝ մեկ դասի ապրանքների համար 100 մեկից ավելի յուրաքանչյուր դասի համար 10 այդպիսի միջազգային գրանցումը երկարաձգելու համար՝ մեկ դասի ապրանքների համար՝ 100 մեկից ավելի յուրաքանչյուր դասի համար 10 իդ) ապրանքային նշանների պետական գրանցամատյանում և ապրանքային նշանների հայտերի ընթացիկ հիմնապաշարում որոնում անցկացնելու համար՝ ապրանքների և ծառայությունների միջազգային դասակարգմանը համապատասխան՝ յուրաքանչյուր դասով ներկայացված ապրանքային նշանին նույնական կամ նման ապրանքային նշանների համար 20 |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ article 18 ապրանքների և ծառայությունների միջազգային դասակարգմանը համապատասխան՝ յուրաքանչյուր դասով ներկայացված ապրանքային նշանին նույնական կամ նման ապրանքային նշանների համար՝ արագացված ընթացակարգով 60 մեկ իրավատիրոջը և (կամ) հայտատուին պատկանող ապրանքային նշանների համար 60 իե) ապրանքային նշանների պետական գրանցամատյանից քաղվածքներ տալու համար 2 իզ) Եվրասիական տնտեսական միության ապրանքային և սպասարկման նշանների (այսուհետ՝ Միության ապրանքային նշան) հայտ ներկայացնելու համար 35 իէ) Միության կոլեկտիվ ապրանքային նշանի հայտ ներկայացնելու համար 51 իը) Միության ապրանքային նշանի հայտի նախնական փորձաքննության փուլում ներկայացման գերատեսչության հարցմանը պատասխանելու ժամկետը երկարաձգելու համար 15 իթ) որպես Միության ապրանքային նշան կամ Միության կոլեկտիվ ապրանքային նշան գրանցելու համար հայտարկված նիշի փորձաքննություն անցկացնելու համար (եթե գրանցումը խնդրարկվում է ապրանքների և ծառայությունների միջազգային դասակարգման (ԱԾՄԴ) մեկից երեք դասերի համար) (վճարում յուրաքանչյուր ազգային արտոնագրային գերատեսչություն) երեքից ավելի յուրաքանչյուր դասի համար՝ լրացուցիչ (վճարում յուրաքանչյուր ազգային արտոնագրային գերատեսչություն) 102 11 լ) Միության կոլեկտիվ ապրանքային նշանի հայտը Միության ապրանքային նշանի հայտի փոխակերպելու համար 25 լա) Միության ապրանքային նշանի հայտը Միության կոլեկտիվ ապրանքային նշանի հայտի փոխակերպելու համար 25 լբ) Միության կոլեկտիվ ապրանքային նշանը Միության ապրանքային նշանի փոխակերպելու համար 51 լգ) Միության ապրանքային նշանը Միության կոլեկտիվ նշանի փոխակերպելու համար 51 լդ) Միության ապրանքային նշանի կամ Միության կոլեկտիվ ապրանքային նշանի հայտում փոփոխություն կատարելու համար 20 լե) Միության ապրանքային նշանի կամ Միության կոլեկտիվ ապրանքային նշանի հայտի փորձաքննության արդյունքների հիման վրա ծանուցման վերաբերյալ փաստարկներ և դիտողություններ ներկայացնելու լրացուցիչ ժամկետ տրամադրելու համար 15 լզ) Միության ապրանքային նշանը կամ Միության կոլեկտիվ ապրանքային նշանը գրանցելու և վկայագիր տրամադրելու համար 76 |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ article 18 լէ) Միության ապրանքային նշանի միասնական գրանցամատյանում փոփոխություն կատարելու համար 25 լը) Միության ապրանքային նշանի նկատմամբ բացառիկ իրավունքի տնօրինում (իրավունքի փոխանցում, լիցենզիա, ֆրանչայզինգ) գրանցելու համար 76 լթ) Միության ապրանքային նշանի կամ Միության կոլեկտիվ ապրանքային նշանի նկատմամբ բացառիկ իրավունքի գործողության ժամկետը երկարաձգելու համար (վճարում յուրաքանչյուր ազգային արտոնագրային գերատեսչություն) 180 խ) Միության ապրանքային նշանի կամ Միության կոլեկտիվ ապրանքային նշանի նկատմամբ բացառիկ իրավունքի գործողության ժամկետի երկարաձգման դիմում ներկայացնելու համար լրացուցիչ 6 ամիս ժամկետ տրամադրելու համար 76 5. աշխարհագրական նշումների, ծագման տեղանունների և երաշխավորված ավանդական արտադրանքների իրավական պահպանության հետ կապված գործողությունների գծով՝ ա) աշխարհագրական նշման կամ ծագման տեղանվան կամ երաշխավորված ավանդական արտադրանքի գրանցման հայտ ներկայացնելու համար 30 բ) աշխարհագրական նշման կամ ծագման տեղանվան օգտագործման իրավունքի հայտ ներկայացնելու համար 30 գ) աշխարհագրական նշման, ծագման տեղանվան կամ երաշխավորված ավանդական արտադրանքի փորձաքննություն անցկացնելու համար 40 դ) աշխարհագրական նշման, ծագման տեղանվան կամ երաշխավորված ավանդական արտադրանքի հայտերի վերաբերյալ կայացված ցանկացած որոշման դեմ բողոքարկման խորհուրդ բողոք ներկայացնելու համար 50 ե) աշխարհագրական նշման, ծագման տեղանվան կամ երաշխավորված ավանդական արտադրանքի գրանցման դեմ առարկություն ներկայացնելու համար 10 զ) աշխարհագրական նշման, ծագման տեղանվան կամ երաշխավորված ավանդական արտադրանքի հայտը հետ կանչելու համար 10 է) աշխարհագրական նշման, ծագման տեղանվան կամ երաշխավորված ավանդական արտադրանքի հայտի փաստաթղթերում փոփոխություն, լրացում կամ ճշգրտում կատարելու համար 10 ը) փորձաքննության ընթացքում պետական լիազոր մարմնի հարցմանը համապատասխան լրացուցիչ փաստաթղթեր ներկայացնելու ժամկետի երկարաձգման համար 10 թ) աշխարհագրական նշման կամ ծագման տեղանվան օգտագործման իրավունքի վկայագիր տալու համար 50 ժ) աշխարհագրական նշման կամ ծագման տեղանվան օգտագործման իրավունքի վկայագրի կրկնակ տալու համար 30 |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ article 18 ժա) աշխարհագրական նշման կամ ծագման տեղանվան օգտագործման իրավունքի ժամկետը երկարաձգելու համար 100 ժբ) Միության ապրանքի ծագման տեղանվան գրանցման և (կամ) օգտագործման իրավունքի տրամադրման հայտ ներկայացնելու և հայտարարված անվանման փորձաքննություն անցկացնելու համար 102 ժգ) Միության ապրանքի ծագման տեղանվան գրանցման և (կամ) օգտագործման իրավունքի տրամադրման հայտում փոփոխություն կատարելու համար 20 ժդ) Միության ապրանքի ծագման տեղանվան գրանցման և (կամ) օգտագործման իրավունքը գրանցելու համար 102 ժե) Միության ապրանքի ծագման տեղանվան միասնական գրանցամատյանի տվյալներում փոփոխություն կատարելու համար 25 ժզ) Միության ապրանքի ծագման տեղանվան օգտագործման իրավունքի վկայագրի գործողության ժամկետը երկարաձգելու համար (վճարում յուրաքանչյուր ազգային արտոնագրային գերատեսչություն) 180 ժէ) Միության ապրանքի ծագման տեղանվան օգտագործման իրավունքի վկայագրի գործողության ժամկետի երկարաձգման դիմում ներկայացնելու համար լրացուցիչ 6 ամիս ժամկետ տրամադրելու համար 76 ժը) Միության ապրանքի ծագման տեղանվան օգտագործման իրավունքը գրանցելու և վկայագիր տրամադրելու համար (վերաբերում է այն ապրանքի ծագման տեղանուններին, որոնք գրանցված են մինչև 2020 թվականի փետրվարի 3-ի «Եվրասիական տնտեսական միության ապրանքային նշանների, սպասարկման նշանների և ապրանքի ծագման տեղանվան մասին» պայմանագիրն ուժի մեջ մտնելը) (վճարում յուրաքանչյուր ազգային արտոնագրային գերատեսչություն) 51 6. ֆիրմային անվանումների իրավական պահպանության հետ կապված գործողությունների գծով` ա) Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ ֆիրմային անվանումների գրանցման հայտ ներկայացնելու համար 5 7. ինտեգրալ միկրոսխեմաների տոպոլոգիաների իրավական պահպանության հետ կապված գործողությունների գծով` ա) ինտեգրալ միկրոսխեմայի տոպոլոգիայի գրանցման հայտ ներկայացնելու և վկայական տալու համար 20 բ) ինտեգրալ միկրոսխեմայի տոպոլոգիայի նկատմամբ գույքային բացառիկ իրավունքները զիջելու մասին պայմանագրի գրանցման համար 30 գ) ինտեգրալ միկրոսխեմայի տոպոլոգիայի նկատմամբ գույքային իրավունքները փոխանցելու պայմանագրի գրանցման համար 20 |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ article 18 դ) ինտեգրալ միկրոսխեմայի տոպոլոգիայի գրանցման վկայականի կրկնակը տալու համար 2 8. այլ գործողությունների գծով` ա) արտոնագրային տեղեկատվության յուրաքանչյուր էջի համար 0.2 բ) արդյունաբերական սեփականության օբյեկտների` Հայաստանի Հանրապետության պետական գրանցամատյաններից քաղվածքներ տալու, ինչպես նաև հայտի մասին տեղեկություններ տրամադրելու համար (յուրաքանչյուր օբյեկտի համար) 2 գ) արդյունաբերական սեփականության օբյեկտի հայտի վավերացված պատճենը տալու համար 10 դ) գյուտի միջազգային հայտի առաքման համար 32 զ) արտոնագրային հավատարմատարի թեկնածուի որակավորման քննության դիմում ներկայացնելու և քննությունն ընդունելու համար 20 է) արտոնագրային հավատարմատարի գրանցման կամ գրանցման մեջ փոփոխություն կատարելու համար 4 ը) արդյունաբերական սեփականության օբյեկտների մասին պաշտոնական հրապարակումներում հայտատուի, արտոնագրատիրոջ կամ այլ իրավատիրոջ թույլ տված վրիպակներն ուղղելու համար (յուրաքանչյուրի համար) 2.5 թ) լիցենզիայի, ենթալիցենզիայի, իրավունքների փոխանցման (զիջման) գրանցման կամ գրանցումը մերժելու մասին լիազոր մարմնի որոշմանը չհամաձայնելու դեպքում բողոքարկման խորհուրդ բողոք ներկայացնելու համար 50 ժ) ֆրանչայզինգի գրանցման համար (արդյունաբերական սեփականության յուրաքանչյուր օբյեկտի համար) 60 ժա) գրանցված ֆրանչայզինգի պայմանների փոփոխությունը գրանցելու համար (արդյունաբերական սեփականության յուրաքանչյուր օբյեկտի համար) 30 |