FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 2

ՀՀ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ

article  106

8. Դատապարտյալը համարվում է տույժ չունեցող, եթե տույժը կրելուց հետո` վեց ամսվա ընթացքում, չի ենթարկվել նոր տույժի, կամ նախկինում նշանակված տույժը հանվել է.
9. Դատապարտյալի նկատմամբ տույժի միջոցի կիրառումը կարող է բողոքարկվել պատիժների կատարման նկատմամբ հսկողություն և վերահսկողություն իրականացնող մարմիններ։
ՀՀ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ

article  106

Դատապարտյալի նկատմամբ տույժի միջոցներ կիրառելու կարգը.
1. Տույժի միջոցները կիրառվում են գրավոր՝ քրեակատարողական հիմնարկի պետի որոշմամբ, բացառությամբ սույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված դեպքի.
2. Դատապարտյալի նկատմամբ տույժի միջոցները կիրառելիս հաշվի են առնվում խախտումը կատարելու հանգամանքները, տույժի միջոցի կիրառմամբ հետապնդվող իրավաչափ նպատակին հասնելու ողջամիտ անհրաժեշտությունը, դատապարտյալի անձը և նրա վարքագիծը նախքան խախտումը կատարելը։ Նշանակվող տույժը պետք է համապատասխանի դատապարտյալի կատարած խախտման ծանրությանը և բնույթին։ Տույժը կիրառվում է բացառապես խախտումը կատարած անձի նկատմամբ այն հայտնաբերելուց հետո՝ ոչ ուշ, քան 10 օրվա ընթացքում, իսկ եթե խախտման կապակցությամբ կատարվել է ստուգում, ապա դրա ավարտից հետո, բայց ոչ ուշ, քան խախտումը կատարելու օրվանից մեկ ամիս հետո։ Տույժը, որպես կանոն, կատարվում է անհապաղ, իսկ դրա անհապաղ կատարման անհնարինության դեպքում՝ ոչ ուշ, քան մեկ ամսում՝ այն նշանակելու օրից։ Մեկ խախտման համար արգելվում է նշանակել մեկից ավելի տույժ.
3. Նախազգուշացումը հայտարարվում է բանավոր կամ գրավոր.
4. Դատապարտյալը տեղափոխվում է պատժախուց՝ պարտադիր նշելով այնտեղ պահելու ժամկետը.
5. Անչափահաս, հղի, կերակրող մայր կամ մինչև երեք տարեկան երեխա ունեցող դատապարտյալի նկատմամբ պատժախուց տեղափոխելը չի կարող նշանակվել և կիրառվել.
6. Ստացիոնար պայմաններում բուժում ստացող դատապարտյալների նկատմամբ նշանակված պատժախուց տեղափոխելու տույժի կիրառումը հետաձգվում է մինչև բուժման ավարտը, իսկ ամբուլատոր պայմաններում բուժում ստացող դատապարտյալների նկատմամբ նշանակված՝ պատժախուց տեղափոխելու կիրառումը կարող է հետաձգվել բժշկական եզրակացության հիման վրա, եթե դատապարտյալի առողջական վիճակը թույլ չի տալիս վերջինիս տեղափոխել պատժախուց.
7. Դատապարտյալին պատժախցից քրեակատարողական հիմնարկի բժշկական ստորաբաժանում կամ բուժական քրեակատարողական հիմնարկ տեղափոխելու դեպքում քրեակատարողական հիմնարկի բժշկական ստորաբաժանումում կամ բուժական քրեակատարողական հիմնարկում դատապարտյալին պահելու ժամանակը հաշվվում է տույժը կրելու ժամկետի մեջ։