FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ

article  56

Ներկայացուցչի լիազորությունները.
1. Դատարանում գործը վարելու լիազորագիրը ներկայացուցչին իրավունք է տալիս ներկայացվողի անունից կատարելու ցանկացած դատավարական գործողություն, բացառությամբ`
    1) հայցադիմումը ստորագրելու.
    2) արբիտրաժային համաձայնություն կնքելու և վեճն արբիտրաժ հանձնելու վերաբերյալ համաձայնություն տալու.
    3) հայցապահանջներից ամբողջովին կամ մասնակիորեն հրաժարվելու.
    4) հայցապահանջներն ամբողջովին կամ մասնակիորեն ընդունելու.
    5) հայցի առարկան և հիմքը կամ դրանցից յուրաքանչյուրը փոխելու.
    6) հաշտության համաձայնություն կնքելու.
    7) հաշտարարության վերաբերյալ համաձայնություն կնքելու.
    8) արտոնագրված հաշտարարի մասնակցությամբ հաշտարարական գործընթացին մասնակցելու.
    9) լիազորություններն այլ անձի փոխանցելու (վերալիազորում կատարելու).
    10) դատական ծանուցումները և դատավարական փաստաթղթերն ստանալու.
    11) դատական ակտը բողոքարկելու.
    12) կատարողական թերթ տալու վերաբերյալ դիմում ներկայացնելու.
2. Սույն հոդվածի 1-ին մասում թվարկված գործողություններից յուրաքանչյուրի կատարման համար ներկայացվողի տված լիազորագրում պետք է ուղղակիորեն նախատեսված լինի ներկայացուցչի այդ լիազորությունը.
3. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված սահմանափակումները չեն տարածվում ի պաշտոնե և օրինական ներկայացուցիչների վրա.
4. Լիազորագիր տված և այն հետագայում վերացրած գործին մասնակցող անձը պարտավոր է լիազորագրի վերացման մասին անհապաղ տեղեկացնել դատարանին: Մինչև լիազորագրի վերացման մասին դատարանին տեղեկացնելը ներկայացուցչի կատարած դատավարական գործողությունները պարտադիր են գործին մասնակցող անձի համար: