FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 2

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՆՈՒՅՆԱԿԱՆԱՑՄԱՆ ՔԱՐՏԵՐԻ ՄԱՍԻՆ

article  3

5. Առաջին խմբի հաշմանդամություն ունեցող անձինք կամ ֆունկցիոնալության խորը աստիճանի սահմանափակում ունեցող անձինք նույնականացման քարտ ստանալու իրավունք ունեն ներկայացուցիչների դիմումի հիման վրա: Այս դեպքում դիմումին կցվում է քաղաքացու հաշմանդամության վերաբերյալ բժշկասոցիալական փորձաքննական որոշումը կամ անձի ֆունկցիոնալության գնահատման որոշումը (վարչական ակտը), իսկ օտարերկրյա պետությունում հաշմանդամություն ունեցող անձ ճանաչված լինելու դեպքում՝ հաշմանդամությունը հավաստող փաստաթուղթը կամ դրա նոտարական կարգով վավերացված պատճենը: Օտար լեզվով կազմված լինելու դեպքում դիմումատուն ներկայացնում է նաև դրա՝ օրենքով սահմանված կարգով վավերացված հայերեն թարգմանությունը.
5.1. Ազատազրկման դատապարտված կամ կալանավորված անձը նույնականացման քարտ ստանալու իրավունք ունի համապատասխանաբար քրեակատարողական հիմնարկի կամ կալանավորվածներին պահելու վայրի վարչակազմի միջոցով, իսկ կարճաժամկետ մեկնում ստացած ազատազրկման դատապարտված կամ կալանավորված քաղաքացին` ընդհանուր հիմունքներով.
6. Նույնականացման քարտը տրվում է 10 տարի վավերականության ժամկետով:
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՆՈՒՅՆԱԿԱՆԱՑՄԱՆ ՔԱՐՏԵՐԻ ՄԱՍԻՆ

article  3

Նույնականացման քարտ ստանալը և նույնականացման քարտի վավերականության ժամկետը.
1. Քաղաքացին նույնականացման քարտ ստանում է կամավոր` 16 տարին լրանալու օրվանից.
2. Քաղաքացին նույնականացման քարտ ստանալու մասին դիմումը ներկայացնում է լիազոր մարմին.
3. 16 տարին լրացած քաղաքացին նույնականացման քարտ ստանալու մասին դիմումը ներկայացնում է անձամբ.
4. Անգործունակ ճանաչված քաղաքացուն նույնականացման քարտը տրամադրվում է խնամակալի դիմումի հիման վրա: Սահմանափակ գործունակ ճանաչված քաղաքացուն նույնականացման քարտը տրամադրվում է իր դիմումի հիման վրա: Սահմանափակ գործունակ ճանաչված քաղաքացուն սույն օրենքի 4-րդ հոդվածի 9-րդ մասով նախատեսված առավել սեղմ ժամկետներում` գանձվող վճարի դիմաց, նույնականացման քարտը տրամադրվում է հոգաբարձուի գրավոր համաձայնությամբ: Սույն մասով նախատեսված դեպքերում դիմումներին կցվում է խնամակալ կամ հոգաբարձու հանդիսանալու փաստը հավաստող փաստաթուղթ.
4.1. Առողջական վիճակի բերումով ժամանակավորապես անգիտակից վիճակում գտնվող կամ շարժվելու և (կամ) կոգնիտիվ ունակությունը ժամանակավորապես կամ մշտական կորցրած անձանց նույնականացման քարտ տրամադրվում է մերձավոր ազգականների (հայր, մայր, ամուսին, զավակ, քույր, եղբայր, տատ,
    պապ) դիմումի կամ ստացիոնար բուժման մեջ գտնվելու դեպքում՝ բժշկական հաստատության ղեկավարի գրության հիման վրա: Սույն մասով նախատեսված դեպքում մերձավոր ազգականի ներկայացրած դիմումին կցվում են ազգակցական կապը հաստատող փաստաթղթերը և անձի առողջական վիճակի վերաբերյալ բժշկական հաստատության տված փաստաթուղթը՝ անգիտակից վիճակի կամ անձի կողմից ինքնուրույն գործողություն կատարելու անհնարինության կամ հիվանդության հետևանքով առաջացած սահմանափակումների վերաբերյալ համապատասխան նշումով: