Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ article 509 Արգելանքի տակ գտնվող գույքի նկատմամբ ապօրինի արարքը. 1. Քաղաքացիական կամ վարչական գործով կամ վարչական վարույթով կամ քրեական, քաղաքացիական կամ վարչական գործով կամ վարույթով դրանց վարույթի ցանկացած փուլում արգելանքի տակ վերցված գույքի նկատմամբ ապօրինի արարքը, որը դրսևորվել է՝ 1) գույքի մեկուսացվածությունը կամ նույնականացումն ապահովող և իրավասու անձի կողմից դրված կնիքը կամ կողպեքը ոչնչացնելով, վնասելով կամ այլ կերպ չեզոքացնելով, 2) գույքը յուրացնելով, օտարելով, թաքցնելով, ոչնչացնելով, վնասելով, փոխելով, ապօրինաբար մեկ ուրիշին հանձնելով, այլ կերպ տնօրինելով կամ ապօրինի օգտագործելով այն անձի կողմից, որին այդ գույքը պաշտոնապես վստահված է եղել, ինչպես նաև գույքի սեփականատիրոջ կամ այլ տիրապետողի կողմից, եթե նրանք տեղյակ են եղել գույքի արգելանքի մասին, 3) գույքի պահպանման պարտականությունը չկատարելով այն անձի կողմից, որի վրա դրված է եղել նման պարտականություն, 4) վարկատու կազմակերպության ծառայողի կողմից կալանքի տակ գտնվող դրամական միջոցներով բանկային գործառնություններ իրականացնելով կամ 5) գույքի բռնագրավման վերաբերյալ օրինական ուժի մեջ մտած դատավճռի կատարումից այլ ապօրինի եղանակով խուսափելով՝ պատժվում է տուգանքով՝ տասնապատիկից երեսնապատիկի չափով, կամ հանրային աշխատանքներով՝ հարյուրից երկու հարյուր ժամ տևողությամբ, կամ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ երկուսից հինգ տարի ժամկետով, կամ ազատության սահմանափակմամբ` առավելագույնը երեք տարի ժամկետով, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ` առավելագույնը երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երեք տարի ժամկետով: |