FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 2

ՀՀ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ

article  72

Էլեկտրոնային հսկողությունը.
1. Դատապարտյալների կամ այլ անձանց անվտանգության ապահովման կամ այլ իրավաչափ շահերի պաշտպանության նպատակով՝ դատապարտյալների փախուստները, ինքնավնասումները, ինքնասպանությունները, պատժի կատարման սահմանված կարգի խախտումները, անկարգությունները, հանցանքները կամ այլ իրավախախտումները կանխելու կամ խափանելու նպատակով քրեակատարողական հիմնարկում և դրան հարող տարածքում կարող է իրականացվել էլեկտրոնային հսկողություն՝ տեսաձայնագրող միջոցների կամ այլ տեխնիկական միջոցների օգտագործմամբ.
2. Էլեկտրոնային հսկողությունն իրականացվում է քրեակատարողական հիմնարկի պետի պատճառաբանված որոշմամբ՝ սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված նպատակներով։ Էլեկտրոնային հսկողության իրականացումը կարող է դադարեցվել քրեակատարողական հիմնարկի պետի որոշմամբ.
3. Էլեկտրոնային հսկողություն իրականացնելու դեպքում քրեակատարողական հիմնարկի վարչակազմը տեսանելի վայրում տեղադրում է համապատասխան նախազգուշական նշան, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի: Համապատասխան նախազգուշական նշանը տեղադրվում է այնպես, որ տեսանելի լինի մինչև տեսահսկման տարածք մտնելը: Նշված հսկողության մասին հիմնարկի վարչակազմը պարտավոր է գրավոր տեղեկացնել դատապարտյալներին.
4. Էլեկտրոնային հսկողությունը պետք է իրականացվի այնպիսի պայմաններում, որոնք չեն նվաստացնում դատապարտյալների պատիվն ու արժանապատվությունը.
5. Երկարատև տեսակցությունների համար հատկացված սենյակներում, կացարաններում և խցերում էլեկտրոնային հսկողություն չի իրականացվում.
6. Էլեկտրոնային հսկողության ընթացքում ամրագրմամբ կամ այլ կերպ արձանագրմամբ ստացված տվյալները կարող են պահպանվել, եթե դրանք վերաբերում են սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված հանգամանքներին, դրանց իրական վտանգին կամ իրավախախտման կատարմանը, իսկ մնացած դեպքերում այդ տվյալները ենթակա են ոչնչացման դրանք արձանագրելու պահից մեկամսյա ժամկետում։
ՀՀ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ

article  72

7. Եթե էլեկտրոնային հսկողության ընթացքում հայտնաբերվում կամ ամրագրվում է իրավախախտում, ապա տեսանյութերը կամ լուսանկարները քրեակատարողական հիմնարկում պահվում են մինչև իրավախախտման դեպքի քննության (այդ թվում` բողոքարկման վարույթի) կամ ծառայողական քննության ավարտը, եթե օրենքով այլ ժամկետ նախատեսված չէ: Անձանց իրավունքների ու օրինական շահերի պաշտպանությանն աջակցելու դեպքում տեսանյութերը կամ լուսանկարները պահվում են մինչև անձի խախտված իրավունքների և օրինական շահերի վերականգնումը, բայց ոչ ավելի, քան վեցամսյա ժամկետով.
8. Այն դատապարտյալը, որի վերաբերյալ էլեկտրոնային հսկողության արդյունքով հավաքվել են տեղեկություններ, նրա պաշտպանը կամ նրա օրինական ներկայացուցիչն իրավունք ունեն ծանոթանալու իրականացված էլեկտրոնային հսկողության արդյունքով ստացված տվյալներին՝ քրեակատարողական հիմնարկի պետին ներկայացված գրավոր հարցման հիման վրա.
9. Էլեկտրոնային հսկողության համար քրեակատարողական հիմնարկում առանձնացվում են հատուկ աշխատակիցներ, որոնք էլեկտրոնային հսկողության ընթացքում հայտնի դարձած տեղեկությունները, տեսաձայնագրությունը, ձայնագրությունները կամ այլ արդյունքներն իրավասու են տրամադրելու միայն քրեակատարողական հիմնարկի պետին կամ նրա տեղակալին՝ հետագա ընթացքը լուծելու համար, իսկ դատապարտյալի առողջական վիճակի վատթարացման դեպքում՝ բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող մարմնին կամ անձին.
10. Էլեկտրոնային հսկողություն իրականացնող անձանց ցանկը, դրա արդյունքով ստացված տվյալների օգտագործման, պահպանման և ոչնչացման պայմանները, ստացված տվյալներին ծանոթանալու իրավունք ունեցող պաշտոնատար անձանց ցանկը, տեսանկարահանող, լուսանկարահանող, տեսաձայնագրող տեխնիկական միջոցների ցանկն ու դրանց կիրառման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը.
11. Սույն հոդվածով նախատեսված կարգավորումները կիրառելի չեն քրեակատարողական հիմնարկներում իրականացվող օպերատիվ-հետախուզական և գաղտնի քննչական գործողությունների նկատմամբ: