Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 2
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀԱՆՐԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԻ ՄԱՍԻՆ article 11.13 Փաստահավաք հանձնաժողովի նախագահը և անդամները. 1. Փաստահավաք հանձնաժողովի նախագահը՝ 1) հանդես է գալիս Փաստահավաք հանձնաժողովի անունից. 2) համակարգում է Փաստահավաք հանձնաժողովի գործունեությունը և կազմակերպում նրա բնականոն աշխատանքը. 3) հրավիրում և վարում է Փաստահավաք հանձնաժողովի նիստերը, ստորագրում է Փաստահավաք հանձնաժողովի որոշումները և նիստերի արձանագրությունները: Փաստահավաք հանձնաժողովի նախագահը պատասխանատվություն է կրում նիստի արձանագրությունում առկա տեղեկությունների հավաստիության համար. 4) ներկայացնում է Փաստահավաք հանձնաժողով Հայաստանի Հանրապետության պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, միջազգային և այլ կազմակերպությունների, ինչպես նաև օրենսդրությամբ նախատեսված դեպքերում՝ ֆիզիկական և իրավաբանական անձանց հետ համագործակցելիս. 5) իրականացնում է սույն օրենքով և Փաստահավաք հանձնաժողովի գործունեության կարգով իրեն վերապահված այլ լիազորություններ. 2. Փաստահավաք հանձնաժողովի նախագահի բացակայության կամ պաշտոնեական պարտականությունները կատարելու անհնարինության դեպքում նրա հանձնարարությամբ նրան փոխարինում է Փաստահավաք հանձնաժողովի անդամներից որևէ մեկը, իսկ հանձնարարություն տալու անհնարինության դեպքերում՝ Փաստահավաք հանձնաժողովի տարիքով ավագ անդամը. 3. Փաստահավաք հանձնաժողովի անդամը՝ 1) համակարգում է Փաստահավաք հանձնաժողովի գործունեության՝ իրեն վերապահված ոլորտում աշխատանքների կատարման գործընթացը. 2) Հանրային խորհրդի գործունեությունն ապահովող քարտուղարության օգնության անհրաժեշտության դեպքում դիմում է Փաստահավաք հանձնաժողովի նախագահին. 3) ներկայացնում է առաջարկություն Փաստահավաք հանձնաժողովի նիստերի օրակարգում ընդգրկվող հարցերի վերաբերյալ. 4) մասնակցում է Փաստահավաք հանձնաժողովի նիստերին. 5) ապահովում է սույն օրենքից և Փաստահավաք հանձնաժողովի գործունեության կարգից բխող՝ Փաստահավաք հանձնաժողովի նախագահի հանձնարարությունների կատարումը. 6) իրականացնում է սույն օրենքով և Փաստահավաք հանձնաժողովի գործունեության կարգով իրեն վերապահված այլ լիազորություններ: |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀԱՆՐԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԻ ՄԱՍԻՆ article 11.13 4. Փաստահավաք հանձնաժողովի անդամը պետք է ձեռնպահ մնա մինչև Փաստահավաք հանձնաժողովի միջանկյալ և եզրափակիչ զեկույցների հրապարակումը դրանց վերաբերյալ տեղեկություններ բացահայտելուց. 5. Փաստահավաք հանձնաժողովի անդամների միջև համակարգման ոլորտների բաշխման հետ կապված հարցերը որոշում է Փաստահավաք հանձնաժողովի նախագահը: |