FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ

article  454

Մասնավոր մեղադրանքով նախնական դատալսումները.
1. Նախնական դատալսումներն անցկացվում են սույն օրենսգրքի 42-րդ գլխի վերաբերելի դրույթների կիրառմամբ` սույն հոդվածով սահմանված առանձնահատկություններով.
2. Սույն օրենսգրքի 311-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով սահմանված հարցի փոխարեն դատարանը քննարկում է տուժողի և մեղադրյալի հաշտության հնարավորության հարցը: Եթե կողմերը հաշտվում են, ապա նրանց կազմած համաձայնության հիման վրա դատարանը կայացնում է այն հաստատելու մասին որոշում՝ համոզվելով, որ այն համապատասխանում է օրենքին, կայացվել է կամավոր, հաշտության էության և իրավական հետևանքների գիտակցմամբ: Հակառակ դեպքում նախնական դատալսումները շարունակվում են.
3. Եթե մինչև հիմնական դատալսումները սկսելը մեղադրյալը տուժողի դեմ քրեական հայց է ներկայացնում դատարան, երկու մեղադրանքները քննվում են մեկ վարույթում: Այդ դեպքում տուժողներից յուրաքանչյուրը միաժամանակ հանդիսանում է նաև մեղադրյալ և ունի ինչպես տուժողի, այնպես էլ մեղադրյալի իրավունքներ և պարտականություններ: