FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՕՐԵՆՔԸ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ

article  22

Պետական մարմնի վերակազմակերպումը.
1. Պետական մարմինը վերակազմակերպվում` միաձուլվում, միացվում, բաժանվում, առանձնացվում, վերակազմավորվում է օրենքով.
2. Պետական մարմինը, բացառությամբ միացման ձևով վերակազմակերպման դեպքի, վերակազմակերպված է համարվում նոր ստեղծված պետական մարմնի (մարմինների) կանոնադրությունն ուժի մեջ մտնելու պահից.
3. Պետական մարմինն այլ պետական մարմնի հետ միացման ձևով վերակազմակերպվելիս նրանք համարվում են վերակազմակերպված՝ միացած պետական մարմնի գործունեությունը դադարելու վերաբերյալ իրավական ակտն ուժի մեջ մտնելու պահից.
4. Բացառությամբ առանձնացման և միացման դեպքերի, վերակազմակերպված պետական մարմնի կանոնադրությունն ուժի մեջ մտնելու պահից ուժը կորցնում են նախկին պետական մարմինների կանոնադրությունները.
5. Վերակազմակերպման արդյունքով պետական մարմնի գործունեությունը դադարած է համարվում նույն պահից, իսկ նրա իրավունքներն ու պարտավորությունները փոխանցվում են այլ պետական մարմնի՝ վերակազմակերպման մասին իրավական ակտին համապատասխան.
6. Սույն հոդվածով սահմանված կանոնակարգումները տարածվում են նաև ենթակա պետական մարմինների և մարզպետների աշխատակազմերի վրա: